• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 մյս 2025 թ.

Ապրի՛ր կյանքդ Տեր Աստծու ռիթմին համահունչ

Հրապարակման ամսաթիվ 31 մյս 2025 թ.

Երբ մարդն ապրում է մշտական ճնշման տակ՝ տեսնելով, որ, չնայած իր բոլոր ջանքերին, ոչինչ չի կարգավորվում և չի ընթանում իր ուզած ուղով, նա ընկնում է սթրեսի մեջ, դառնում հոգնած, ընկճված, անհանգիստ ու հիասթափված:

Սիրելի՛ Ընկեր, անգամ նման ընթացքով անցնելու իրականության պարագայում մենք չպետք է թույլ տանք, որ մեր կյանքի իրավիճակները սահմանեն, թե ով ենք մենք:

Ե՛կ ուշադիր ընթերցենք այս խոսքերը. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,որովհետև Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):

Տեր Հիսուսն ասում է, որ եթե դու չափից շատ ծանրություն ես կրում ուսերիդ կամ ծանր օր ես ունեցել, ապա դա եղել է այն պատճառով, որ չես ընտրել այն, ինչ Նա էր ծրագրել քեզ համար: Տերը աստվածային փոխանակում է քեզ առաջարկում։ Հանձնի՛ր Նրան քո հոգսերը և վերցրո՛ւ քո ուսերին Նրա հոգսը, որը քաղցր հոգս է և թեթև է։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Նա չի դնի քեզ վրա ոչ մի ծանրություն, որը քեզ կհոգնեցնի։ Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը աջակցի քեզ Իր շնորհի չպարտադրված ռիթմերի համաձայն: Երբ բռնում ես Նրա ձեռքը և սկսում ծառայել հանուն Նրա առաքելության, ապա քո կյանքի ոչ մի ճնշում չի կարող դիմակայել Նրա շնորհին: Քրիստոսի մեջ խաղաղություն ունենալը նշանակում է, որ դու ամբողջովին վստահում ես Նրան։

Երբ ես գիտակցում եմ, որ սիրված եմ Աստծո կողմից, և իմ հոգսերի համար Նա՛ է հոգ տանում, ապա թույլ չեմ տալիս, որ որևէ սթրես, հոգնածություն ու հիասթափություն ձևավորեն իմ հոգեվիճակը։ Եթե լսես քո սրտում Տեր Աստծու ձայնը, կլսես նաև, որ Նա ասում է քեզ. «Քո խաղաղությունն Իմ մեջ է։ Դու կարող ես հանգիստ գտնել Իմ մեջ։ Ես ուզում եմ վերականգնել քեզ: Քեզ իրական հանգիստ է պետք։ Քայլի՛ր Ինձ հետ և գործի՛ր Ինձ հետ։ Սովորի՛ր ապրել ըստ Իմ շնորհի ազատության ռիթմերի»:

Այսօր զորությամբ և հավատքով աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես Քեզ եմ հանձնում իմ բոլոր ճնշումներն ու ճնշվածությունները: Ես գիտեմ, որ Դու ծանր բեռ չես դնում ինձ վրա։ Քո բեռը թեթև է: Քո լուծը քաղցր է և հեշտ է կրել: Ես ուզում եմ այս կյանքում ընթանալ և գործել Քեզ հետ միասին: Ես գիտեմ, որ Դու սիրում ես ինձ, և ես որոշել եմ Քո շնորհի ազատության ռիթմերին համահունչ կյանքով ապրել սովորելը: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես