• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 մյս 2025 թ.

Քեզ մոտ ամեն բան կստացվի

Հրապարակման ամսաթիվ 30 մյս 2025 թ.

Այն ամենը, ինչի միջով անցնում ենք մեր կյանքի ընթացքում, ձևավորում ու կազմավորում է մեզ որպես անհատներ։ 

Սիրելի՛ Ընկեր, նայի՛ր համաշխարհային հայտնիություն ունեցող մարզիկներին։ Նրանք նախ անցնում են բավականին ինտենսիվ մարզումներով և մեծ հաղթանակների նախապատրաստմանը միտված տարիների քրտնաջան աշխատանքի ընթացքով: Հաղթանակող մարզիկները նաև պետք է սովորեն լինել կարգապահ իրենց մարզումային ժամանակացույցի առումով՝ վաղ քնեն, հատուկ սննդակարգ ունենան, մարզվեն պարբերաբար մարզչի նշած վարժություններով և այլն:

Դավիթ թագավորն իր երախտագիտությունն էր արտահայտում առ Աստված, որովհետև Տերը զորավոր Մարզիչ էր նրա համար․ «Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու» (Սաղմոս 144․1):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, նույնը վերաբերում է քեզ և քո կյանքի ընթացքին։

  • Ինչպիսի պայքարներով էլ անցնելիս լինես,

  • Ինչ գողիաթների էլ հանդիպես քո կյանքում,

  • Որքան էլ երկար տևեն կյանքիդ դժվարություններն ու որքան էլ ուժգին լինի դրանց հասցրած ցավը...

...երբե՛ք ու երբե՛ք չկարծես, թե անհնարին մի բան է դրանց հաղթելն ու ստեղծված իրավիճակները հաղթահարելը։ Այո՛, նույնիսկ երբ թվում է, թե այլևս ուժ չկա․․․ նեղություն նեղության հետևից․․․ ճնշումներ տարբեր կողմերից․․․ Հավատա՛, որ Աստծուն հուսացած մարդը երբե՛ք չի մնա անհուսության ճանապարհի վրա:

Քո երկնային Հայրը պատրաստում է քեզ զորեղ մի ապագայի համար։ Նա գիտի, թե որքան ուժեղ ես դու, ինչի ես ունակ և ինչերի կարող ես դիմանալ: Կյանքը մշտական ճակատամարտ է։ Եվ յուրաքանչյուր ճակատամարտից առաջ Աստված քաջալերում է քեզ մնալ հավատքի վահանի հետևում և ամուր բռնել Հոգու սուրը: Նա քեզ զորավոր կերպով է զինել և շարունակում է քեզ մարզել հետագա հաղթանակների համար։ 

Լավ մարզիկի պես դու էլ պետք է սովորես քո մեջ օգտակար սովորություններ զարգացնելու հմտությունը, որպեսզի հաղթող դուրս գաս կյանքի ցանկացած իրավիճակում։ Հայացքդ ուղղի՛ր Տեր Հիսուսի կողմ և Նրանից սովորի՛ր հաղթել ու պատրաստվել նորանոր հաղթանակների։ Ոչ մի դեպքում չհանձնվես։ Աստված քո կողքին է՝ որպես մի հմուտ երկնային Մարզիչ: Եթե միայն լսես ու հնազանդվես Նրա խորհուրդներին ու ցուցումներին, ապա իրապես կտեսնես քո հոգևոր ամրության ու աճի արդյունքները քո կյանքում։ Նա ասում է քեզ. «Իմ սիրելի՛ զավակ, քեզ մոտ ամեն բան կստացվի: Ես այստեղ եմ քեզ օգնելու համար: Ես կմնամ քեզ հետ, քո կողքին, և ոչ մի չար բան քեզ չի պատահի»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես