December-16

Գլխավոր | Հրաշքներ | Դու Աստծո պատասխա՛նն ես․․․

Դու Աստծո պատասխա՛նն ես․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք «Պատրաստվելով Սուրբծննդյան տոներին․․․» անվանումը կրող շարքը։ Հիշե՛նք, որ Սուրբծննդյան տոների կենտրոնական անձը Տեր Հիսուս Քրիստոսն է, և լավագույն նվերը, որ մենք կարող ենք Նրան մատուցել այս տոների ընթացքում, դա մեր փոխված կյանքն է։

Լինում են օրեր, երբ վկայություններ եմ ստանում մեր ընթերցողներից, որոնք պատմում են, թե ինչպես է Աստված օգտագործել մեր ամենօրյա ուղերձները և օգնել իրենց կյանքի ծանր պահերին ու դժվարությունների ժամանակ, ինչպես է բարձրացրել և վերականգնել նրանց։ Մեծ պարգև և միաժամանակ մեծագույն արտոնություն է մեզ տրված Աստծո կողմից, որ այս պարզ ամենօրյա քաջալերական ուղերձներն այսքա՜ն ազդեցիկ են և օգտակար միջոց են մեր բարի Աստծո ձեռքին մարդկանց կյանքերին հպվելու համար։ Թող ո՛ղջ փառքը Տեր Աստծուն լինի։  

Այստեղ կարող ենք մի հստակ փաստ առանձնացնել՝ Աստված հաճախ է որոշ մարդկանց օգտագործում մյուսներին օրհնելու համար։ Ի վերջո, մենք բոլորս Քրիստոսի մարմինը՝ Եկեղեցին ենք (տե՛ս Ա Կորնթացիս 12․27 խոսքը

Եվ ես հավատում եմ, որ մեզ՝ Աստծո զավակներիս, վստահված է Աստծո սերն ու բարությունն արտացոլելու առաքելությունը։ Այդ կարևորագույն առաքելությունն իրագործելու բազմաթիվ կերպեր կան։ Դու կարող ես բարության ու սիրո աղբյուր դառնալ քո շրջապատի մարդկանց համար՝ նրանց պարզապես մի կարճ քաջալերական ուղերձ ուղարկելով կամ օգնության ձեռք մեկնելով կարիքի մեջ լինող մարդուն, նրան ցույց տալով մեղքից ազատվելու և Աստծուց ներում ընդունելու ճանապարհը կամ քո անձնական պատմության օրինակով հույս ներշնչելով տվյալ մարդու անհույս իրավիճակի պարագայում։ Տերը մեզ պատվիրեց սիրել մեր ընկերոջը մեր անձի պես․․․ (Մատթեոս 19․19

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, իսկ դու ի՞նչ վկայություն կարող ես ինձ ուղարկել։ Քո կյանքը փոխակերպվե՞լ է Տեր Հիսուս Քրիստոսի հպման շնորհիվ։ Իսկ գուցե Աստված նաև այս կարճ ուղերձնե՞րն է օգտագործում քեզ Իր կամքի համեմատ մեկը դարձնելու համար։ Շատ կուզեի, որպեսզի կապ հաստատեիր մեզ հետ ու պատմեիր քո վկայությունը, որը կարող է շատերի համար քաջալերանքի ու զորացման միջոց ծառայել։

Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսը բնակվում է քո մեջ, քանի որ դու ընդունել ես Նրա առաջարկած փրկության ճանապարհը և Նրա արյունը փրկագնել է քեզ։ Ուստի, Աստված կարող է քո միջոցով այլ մարդկանց կյանքերում օրհնություն ուղարկել և քեզ նրանց աղոթքի պատասխան դարձնել կամ քո միջոցով հայտնել նրանց ամեն դժվարության պարագայում միակ համակողմանի Պատասխանը՝ Տեր Հիսուսին։ 


Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Աստված, ես որոշում եմ կայացնում սիրելու մարդկանց այնպես, ինչպես Դու ես սիրում, դառնալ այն անոթը, որը Դու կօգտագործես օրհնություն փոխանցելու համար։ Տե՛ր, թող ես օգտակար լինեմ ուրիշներին օրհնելու, մխիթարելու, զորավիգ լինելու հարցում։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: