November-18

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը քեզ միայն բարիք է կամենում

Տեր Հիսուսը քեզ միայն բարիք է կամենում

Սիրելի բարեկա՛մ, ես ծանոթ չեմ քո կյանքի պատմությանը, բայց մի բան գիտեմ, որ կյանքը հանդարտ հոսող անխռով մի երկար գետ չէ… Ցավոտ փորձառությունները, դժբախտաբար, մեզ հուշում են, որ մարդիկ, որոնց մենք հանդիպում ենք մեր կյանքի խաչմերուկներին, միշտ չէ, որ բարի ու հոգատար են լինում մեր հանդեպ։ 
Գուցե դու էլ ինձ նման անցել ես այնպիսի բարդ իրավիճակներով ու հանդիպել այնպիսի մարդկանց, որոնց հետ ունեցած փորձառությունից հետո դժվարանում ես որևէ մեկին վստահել։ 

  • Գուցե ինչ-որ մեկը չի պահել իր խոստումը քո հանդեպ․․․
  • Դավաճանվել ես ամենասիրելի մարդկանց կողմից․․․
  • Ինչ-որ մեկի առջև անկեղծորեն բացել ես սիրտդ, իսկ արդյունքը եղել է բամբասանքը, քննադատությունն ու դատապարտությունը․․․ 
  • Քո լավագույն ընկերը, ով պետք է քեզ համար ամուր թիկունք լիներ, հակարծ հենց թիկունքից հարվածել է քեզ։ 

Մարդկանց հետ ցավալի փորձառությունների օրինակները կարող են լինել տարբեր ու բազմազան։ Սակայն այսօր ուզում եմ վստահեցնել քեզ, որ արժե՛ վստահել Տեր Հիսուսին։ Նրա կամքը միշտ բարի՛ է Իրեն հուսացողների համար։ Նա երբե՛ք չի դավաճանի ու չի վնասի քեզ։ Եվ եթե դու հարգես Նրա Խոսքը ու դառնաս Նրա հավատարիմ աշակերտը, ապա եթե անգամ որևէ մեկը հանդգնի քեզ դեմ դուրս գալ, ապա Տերը կպաշտպանի քեզ ու կհոգա քո բոլոր կարիքները։ 

Թվոց 23.19 խոսքը հաստատում է Տեր Աստծո վստահելի լինելը և Նրա խոստումների անսասանությունը. «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի Կամ կխոսի և չի՞ կատարի»։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, եթե նույնիսկ մարդիկ խորը վերքեր են քեզ հասցրել, դժբախտացրել են կամ դավաճանել, ապա համոզված եղի՛ր, որ Տեր Հիսուսը երբե՛ք քեզ հետ այդպես չի վարվի։ Նա երբե՛ք քեզ չի ցավեցնի ու չի վնասի։ Նրա կամքը քեզ համար միշտ բարի է։ 

Այո՛, Նա արժանի է վստահության։ 

Հենց հիմա ես առաջարկում եմ քեզ բացել քո սիրտն Աստծո առջև, ամբողջովին Նրան վստահել քո կյանքի յուրաքանչյուր ոլորտ և աղոթել այս պարզ աղոթքով. «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ Քեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ հիշեցնում ես, որ Դու արժանի ես իմ կատարյալ վստահությանը։ Խնդրում եմ ընդունի՛ր ինձ Քո ներկայության մեջ և վերցրո՛ւ իմ ուսերից իմ բոլոր վախերը, անհանգստություններն ու բժշկի՛ր ինձ իմ անցյալի վերքերից։ Շնորհակալ եմ, իմ բարի Տե՛ր։ Շնորհակալ եմ նաև Քո սուրբ անունով աղոթելու արտոնության համար։ Ամեն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: