• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 հնվ 2023 թ.

Դու տկարանալու իրավունք ունես

Հրապարակման ամսաթիվ 14 հնվ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այս աշխարհում մենք երբեմն կարող ենք տարբեր ճնշումների ենթարկվել։ Դրանք կարող են լինել աշխատանքային կամ ուսման պարտականությունների ճնշումները, ճնշումներ ընտանիքում, ծառայության մեջ և ցանկացած այլ միջավայրում։ 

 

Ավելին, կյանքիդ նման լարված պահերին այդ բոլոր ճնշումներին գումարվում է նաև այն մեծագույն ճնշումը, որ դու այդ ամենի մեջ չունես սխալվելու իրավունք: Դու պետք է լինես ուժեղ, անկոտրում, գործունյա և հաջողվես այն ամենի մեջ, ինչն անում ես: Իսկ քո շրջապատի մարդկանց հանդիսատեսի հետաքրքրություն ունեցող հայացքներն ասես ասում են. «Եթե քեզ մոտ չստացվի, ապա դու ոչինչ ես: Դու ոչ մի արժեք չես կարող ունենալ, եթե տկարանաս ու ձախողվես․․․»:

 

Ի հակառակ նկարագրված իրականության, Աստծո Խոսքը բոլորովին այլ ուղերձ է մեզ փոխանցում։ Այն մի ճշմարտություն է, որն իր մեջ ազատագրող ու բժշկող ներուժ ունի։ Պողոս առաքյալի ցավի ու տկարության օրինակով Աստված տկարության մեջ հայտնված Իր զավակներին հետևյալ քաջալերանքն է փոխանցում, որը ներառում է նաև Պողոս առաքյալի արձագանքը Տեր Աստծու քաջալերանքին. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի» (Բ Կորնթացիս 12․9):

 

Այլ կերպ ասած, դու կարող ես և իրավունք ունես տկարանալու։ Իրականում, կարելի է ասել, որ այդպիսի մարդ չկա, որ երբե՛ք չի տկարացել, և ո՛չ ես ու ո՛չ դու չենք կարող բացառություն լինել այս հարցում։ Հենց մեր տկարության մեջ է, որ Աստված գործելու ազատություն է ստանում և մեզ ու մեր շրջապատի մարդկանց ցույց է տալիս Իր ողջ զորությունը:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հենց քո կյանքի տկարության ժամանակ է, որ երբ խոստովանում ես Աստծուն իրավիճակը վերահսկելու և փոխելու քո անկարողությունը, երբ հույսդ Նրա վրա ես դնում և խնդրում Նրա միջամտությունը, Աստված գալիս է քո կյանքի մեջ Իր զարմանահրաշ շնորհքով, քո իրավիճակի կառավարումը վերցնում է իր ձեռքերի մեջ և իրագործում այն, ինչը դու երբե՛ք ինքդ չէիր կարող կարգավորել:

 

Մի՛ վախեցիր այսօր քո տկարությունից։ Մի՛ ընկճվիր քո թուլություններից ու ձախողումներից։ Փոխարենը, քո ուսերին ծանրացած բոլոր բեռները հանձնի՛ր Աստծուն։ Վստահիր քո խնդիրները այն Մեկին, Ով հզոր է և ամենակարող: Նվիրվի՛ր Աստծու կամքին համահունչ կյանք ապրելուն և Նրա պատվիրանները քո կյանքում պահելուն։ Այդ ժամանակ կարող ես վստահ ու ամուր հավատքով հավատալ, որ Աստված կկանգնի քո կողքին և կգործի քո բարիքի համար։ 

 

Բոլորս ենք տկարանում։ Տկարանալը մեղք չէ։ Պարզապես մեր տկարության մեջ մենք չպետք է կորցնենք Աստծու ներկայությունը և պետք է թույլ տանք, որ մեզ մխիթարի ու զորացնի Նրա շնորհքի փառավոր զորությունը։Քեզ գեղեցիկ օր եմ մաղթում՝ լի ամենակարող Աստծու զարմանահրաշ շնորհքի զորության ներգործությամբ:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես