• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 հնվ 2024 թ.

Անկեղծ աղոթքները հստակ աղոթքներն են

Հրապարակման ամսաթիվ 27 հնվ 2024 թ.

Ինչի՞ համար ենք մենք աղոթում․․․ Կարո՞ղ ենք անկեղծորեն քննել՝ արդյո՞ք մեր աղոթքի կյանքը հիմնված է Աստծու կամքը ճանաչելու և ըստ Նրա կամքի աղոթելու վրա, թե՞ մեր ցանկությունների ու քմահաճույքների վրա: Ի՞նչ ենք անում, երբ հստակ չգիտենք, թե ում կամ ինչի համար աղոթել:

 

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչում կարդում ենք․ «Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա.․․»: (Առակաց 29.18):

 

Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ, հստակ տեսիլք ունենալը: Որպեսզի բացահայտենք մեր արարման և լույս աշխարհ գալու իմաստն ու պատճառը, Աստված երբեմն թույլ է տալիս, որ մենք անցնենք անապատային ժամանակաշրջաններով։ Նման ժամանակներում մենք պետք է սովորենք համբերել և չհուսահատվել՝ վստահ լինելով, որ անապատից հետո մուտք ենք գործելու խոստացված երկիրը։ Մեր կյանքի «անապատներում» կարևոր է հավատքով սպասել սովորելը և հարատև աղոթքի փորձառության մեջ հմտանալը։ 

 

Իրականում, ոչ միայն մենք ենք անցնում կյանքի անապատային շրջաններով, այլև մեր մտերիմներն ու մեր շրջապատի մարդիկ։ Ահա թե ինչու եմ խրախուսում քեզ` կանոնավոր կերպով գրի առնել քո շրջապատի մարդկանց և քո աղոթքի խնդրանքները: Դրանք կարող են լինել, օրինակ.

 

  • Նրանց համար, ովքեր բժշկության կարիք ունեն։ 

  • Քո կողակցի համար, որպեսզի նա մոտենա Աստծուն։

  • Հենց քեզ համար՝ քո աշխատանքի, ֆինանսների, հոգնածությունից ազատվելու և այլն։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո երկնային Հայրը ցանկանում է քեզ տալ հայտնություն քո կյանքի և քո գոյության յուրաքանչյուր ոլորտի համար: Նա փափագում է, որ դու բացահայտես քեզ համար Նրա սահմանած կանչվածությունը։ 

 

Մի՛ մոռացիր, որ Աստված չի անտեսում ու չի մոռանում քո աղոթքները: Աղոթի՛ր հստակ աղոթքներ, որոնք համահունչ են Աստծու կամքին։ Աստծու կամքը ճանաչի՛ր Աստվածաշնչի միջոցով։ Եթե փնտրես Աստծուն ու Նրա կամքը, ապա անպայման կգտնես Նրան: Նա Ինքն է փափագում հայտնել Իրեն Իր զավակներին։ Փնտրի՛ր և կբացահայտես նաև քո կանչվածությունը։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես