• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 փտր 2022 թ.

Քո օրհնությունը սպասում է քեզ

Հրապարակման ամսաթիվ 17 փտր 2022 թ.

Սիրելի Ընկեր, ես չգիտեմ ինչով ես անցնում քո կյանքի այսօրվա ընթացքի մեջ և որքան ես աղոթել ու համբերել կյանքի հարվածների ու հոգսերի ծանր բեռների տակ, սակայն իմ ամբողջ սրտով ուզում եմ, որ այսօրվա ուղերձը քեզ ասի, որ ժամանակն է ոտքի կանգնելու, առաջ գնալու և տիրելու այն խոստմանը, որ Տերը պատրաստել է քեզ համար։ «Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ» (‭‭Հեսու‬ ‭18․3‬):

 

 

Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Եթե հավատում ես Տեր Հիսուսին, խաչի վրա իմ ու քո մեղքերի համար Նրա զոհին և Նրա ուսուցանած ճշմարտություններին, ապա որպես Աստծո զավակ դու մի զորավոր ու փառահեղ ժառանգություն ունես։ Հե՛նց այսօր դու կարող ես տիրանալ այդ սքանչելի ժառանգությանը, որը անսխալ Աստծո տված խոստումներն են՝ Իր բոլոր զավակներին։ Եվ այդ ժառանգության փառահեղությունը կայանում է նրանում, որ Նա միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։

Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար, բայց դա ամենակարևորը չէ։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։

Այսօր քաջալերում եմ քեզ նայել Հեսուի օրինակին և աղոթքով ու Աստծո օգնությամբ մուտք գործել այն տարածքները, որոնք Աստված պատրաստել է քեզ համար՝ որպես ժառանգություն։ Սակայն մեր աղոթքն ու խոստումներին հավատալը պետք է ունենան նաև գործնական դրսևորումներ։ Ինչպես Հեսուի ժամանակներում, այնպես էլ այսօր՝ Աստծո խոստացած ժառանգության մեջ մտնելը պայքար ու պատերազմ է ենթադրում։ Որոշի՛ր ոտքի կանգնել, առաջ շարժվել և Աստծո խոստումները իրականացած տեսնելու քո պայքարների մեջ վստահել՝ քեզ կյանք պարգևած Տիրոջը։

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ հե՛նց հիմա Տերը քեզ լցնում է Իր զորությամբ, Իր օծությամբ և Իր քաջալերանքով՝այնպես, որ այսօր դու կարող ես փոխել քո կյանքի ընթացքն ու գնալ քո օրհնությունների հետևից։

Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով. «Իմ սիրելի Հա՛յր, ես հավատքով ընդունում եմ Քո զորությունը, Քո կյանքը և Քո քաջությունը այս կյանքի դժվարին ու մութ ընթացքը հաղթահարելու համար։ Ես որոշում եմ կայացնում կանգնել այն ճանապարհով, որը Դու ես պատրաստել ինձ համար։ Ես որոշում եմ կայացնում ճանաչել Քո կամքը, ապրել Քո կամքին համաձայն, և ոչինչ չի կարող կանգնեցնել ու հետ պահել ինձ՝ Քեզ հնազանդվելուց։ Դու զորացնում ես ինձ և որպես Քո աշակերտ խոստում ունես՝ ինձ հետ լինելու մինչև աշխարհի վերջը։ Շնորհակալ եմ Քեզնից իմ բարի և ողորմած Տեր։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես