• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 օգս 2023 թ.

Քո քաջալերվելու ժամանա՛կն է հիմա

Հրապարակման ամսաթիվ 11 օգս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, հույս ունեմ, որ հիասթափությունը հաղթահարելու վերաբերյալ վերջին օրերի գրառումները մեծ քաջալերանք են եղել քեզ համար։ Կարո՞ղ ես մի փոքր ժամանակ հատկացնել և այս գրառման մեկնաբանություններում գրել այն մասին, թե ի՛նչ է արել Աստված այս շաբաթվա ընթացքում քո կյանքում և քո սրտում։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե որքա՜ն խրախուսական կլիներ ինչ-որ մեկի համար, եթե պատմեիր այդ մասին։ Դա կօգներ նրան հավատալու, որ Աստված կարող է, անկասկած, իր կյանքն էլ օրհնել այնպես, ինչպես քոնն է օրհնել։

 

Այո՛, այսօրվա գրառումը տարբերվելու է մնացած բոլոր օրերի գրառումներից, քանի որ հիմնական քաջալերական ուղերձը գրվելու է մեկնաբանություններում։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, շատ մեծ հույս ունեմ, որ քո օգնությամբ այսօրվա գրառումը կհագենա զորավոր վկայություններով։ Եթե օրհնվել ես մեր ուղերձներից, ապա հորդորում եմ քեզ կիսվել դրանցով։

Հուսով եմ նաև, որ մեկնաբանություններում թողնված մյուս վկայությունները կխրախուսեն և ուժ կտան քեզ։ Աստված այնքա՜ն մեծ է, այնքա՜ն բարի, այնքա՜ն փառավոր։ Եվ որքա՜ն մեծ է Նրա սերն ու հավիտենական՝ Նրա հավատարմությունը։ 

 

Սաղմոսերգուն այսպես է ասում․ «Որովհետև Քո ողորմությունը մեծ է մինչև երկինք, և Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը» (Սաղմոս 57․10

 

 

Եթե քո կյանքում այնպիսի դժվար իրավիճակ է, որն անհույս ու անվերջանալի է թվում, իմացի՛ր, որ ես քեզ համար աղոթում եմ։ Խնդրում եմ Աստծուն, որ Նա քեզ ուժ տա և քաջալերի ու զորացնի քեզ։ Եվ չմոռանաս կիսվել քո վկայությամբ մեկնաբանություններում։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես