• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 հնվ 2022 թ.

Քո հավատքն իր վարձքն ունի 💫

Հրապարակման ամսաթիվ 8 հնվ 2022 թ.

Սիրելի Ընկեր, իսկ գիտե՞ս արդյոք, որ դու մաս ես կազմում երանելի մարդկանց մի խմբի:

«Հիսուսը նրան ասաց. «Հավատացիր, քանի որ տեսար Ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհաննես 20․29)։ 

Տեր Հիսուսը քեզ անվանում է «երանելի՜», քանի որ դու հավատացել ես Նրան առանց տեսնելու։ Տեր Հիսուսին առանց տեսնելու կամ սեփական ձեռքերով Նրան դիպչելու հավատքը անտեսանելիի հանդեպ հավատքն է, որը մեծ արժեք ունի Տեր Աստծո աչքերում:

  • Քո հավատի փորձառությունն ավելի արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, քանի որ Նա գիտի, որ Դու հավատում ես առանց տեսնելու, հավատում ես անկախ դրա համար պահանջվող գնից, ստանալով քո հավատի պսակը ( տե՛ս Ա Պետրոս 1․7 խոսքը)։ 
  • Քո հավատքը հաճելի է Աստծուն։ Այո՛, առանց հավատի անկարելի է Աստծուն հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ Նա կա և Իրեն փնտրողներին վարձահատույց է լինում (տե՛ս Եբրայեցիս 11․6 խոսքը)։ 

Այնուամենայնիվ, ես և դու երբեմն անցնում ենք անխաղաղ ժամանակներով: Վախը կամ կասկածը կարող են ներխուժել մեր մտքերի աշխարհ, երբ մեր կյանք են այցելում դժվարությունները…

Հուսով եմ՝ արդեն գիտես, որ վախը հավատքի հակառակն է... և այն իր մեջ մեծ ուժ է պարունակում: Անհանգստությունը կարող է կատաղած գազանի պես հարձակվել քեզ վրա։ Եվ այդ ժամանակ բավականին բարդ է դառնում առանց տեսնելու հավատալը։ Բայց երբե՛ք չմոռանաս, որ Տեր Հիսուսը Ինքը նման անհագստության հարձակումների ենթակարկվեց և անհավանական տառապանք ապրեց Գեթսեմանի պարտեզում, երբ մոտենում էր Նրա խաչի վրա Նրա չարչարանքների ու զոհաբերության ժամանակը:

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, վախերի ու անհանգստությունների ժամանակ լավագույն որոշումդ կարող է լինել այդ ամենը հաղթահարած Տեր Հիսուսին լիովին վստահելը։ Նա անցել է այդ ամենի միջով և անցել է հաղթական ու զորավոր կերպով։ Մի՛ վախեցիր լիովին վստահել Նրան։ Տեր Հիսուսը երբե՛ք քեզ չի խաբի և չի հուսահատեցնի։ Նա քեզ սիրում է և կոչում «երանելի՜», քանի որ դու հավատում ու վստահում ես Իրեն առանց տեսնելու և չես դադարում դա անել անգամ քո կյանքի ամենաբարդ ժամանակներում:

Ընդունի՛ր այսօր իմ քաջալերանքը՝ դու Տեր Հիսուսի հանդեպ քո հավատքի ու վստահության շնորհիվ ճիշտ ուղու վրա ես... Սովորի՛ր վստահել Նրան ամեն բանում և սովորի՛ր նաև համբերել դժվարին իրավիճակներում: Եվ քո հավատքը շուտով կպարգևատրվի անեևակայելի ու զորավոր կերպով։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես