Fabruary-3

Գլխավոր | Հրաշքներ | Քո ժառանգությունը խաղաղությունն է

Քո ժառանգությունը խաղաղությունն է

Սիրելի՛ բարեկամ, Աստված փափագել է քո գոյությունը և սիրով է քեզ արարել։ Եվ Նա, անշուշտ, դա չի արել, որպեսզի դու ապրես մշտական տառապանքի ու անհանգստությունների մեջ։ Սակայն տարբեր խնդիրներ, կենցաղային հարցեր, տարբեր պարտականություններ, կողակցի կամ բարեկամի հետ ունեցած անհամաձայնություններ կամ բարդ հարաբերություններ, ֆինանսական խնդիրներ ու բազմաթիվ այլ հարցեր դեռևս կարող են գողանալ քո խաղաղությունը։ 

Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր ապրել Տեր Աստծու կողմից Իր հավատարիմ աշակերտներին փոխանցած խաղաղության մեջ։ Ինչպե՞ս կարող ես վայելել այն խաղաղությունը, որն Աստված է ուզում քեզ տալ։

Աստծու խաղաղությունը ապրելու և վայելելու միակ կերպը Նրան քո ամբողջ էությամբ վստահելն է։ Դու պետք է քո կյանքի բոլոր ոլորտները Նրա ձեռքերի մեջ հանձնես։ Դու պետք է հավատաս, որ․․․

  • Աստծու Խոսքը բացարձակ ճշմարտություն է,
  • Նա սիրում է քեզ անսահման խորը սիրով,
  • Նա հոգ է տանում քեզ համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քո կյանքում ո՞րն է այն թաքուն վայրը կամ գաղտնի ոլորտը, որը հեռու ես պահում Տեր Աստծուց և որը դեռ չես հանձնել Նրա տնօրինությանը։ 

Աստված հոգատար Հայր է։ Նա կատարյալ սիրո մարմնացումն է։ Սակայն Նա երբեք ստիպողաբար չի գա քո կյանքի մեջ և չի բժշկի քո կյանքի որևէ ոլորտ, որը թաքցնում ես Իրենից։ Դու պետք է խոստովանես,որ ունես Նրա կարիքը և հրավիրես Նրան, որպեսզի գա ու Իր բժշկարար ներկայությամբ կարգավորի կյանքիդ բոլոր խավար կողմերը։ 

Եթե որոշես վստահել Տեր Աստծուն, Նրա Խոսքին ու Նրա սիրուն, Նա կգա ու կբնակվի Քո մեջ։ Նրա սերն ու խաղաղությունը ամեն օր կհորդեն քո կյանքի մեջ մի վարար գետի պես։

Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, Դու գիտես իմ ներկա իրավիճակը՝ իմ խնդիրներն ու տագնապները։ Սակայն ես գիտեմ, որ Դու ուզում ես նաև, որ ես ապրեմ այն խաղաղությունը, որ ժառանգել եմ Քեզնից որպես Քո զավակ և Քո աշակերտ։ Ես խնդրում եմ Քեզ գալ իմ կյանքի մեջ նորովի ու զորավոր կերպով։ Ես որոշել եմ իմ կյանքի բոլոր ոլորտները վստահել Քեզ ու ապրել Քո կամքի համեմատ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: