• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 5 հկտ 2022 թ.

Քո արցունքների ոչ մի կաթիլն անիմաստ չէ․․․

Հրապարակման ամսաթիվ 5 հկտ 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր մենք ավարտում ենք  մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, ով կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծո խորհրդավոր հրավերին:

 

Վիշտն ու սուգը լիովին ընդունելի զգացողություններ են կյանքի ծանր հարվածների տակ հայտնված մարդու համար։ Նորմալ և բնական է ցավ զգալը և այդ ցավի արդյունքում արցունքների ու լացի իրողությունը վերապրելը։ Ինձ շատ է դուր գալիս ֆիլմի այն դրվագը, երբ Սառա Յուն, ով ներկայացնում է Սուրբ Հոգու անձը, Մաքի արցունքները թափում է հողի վրա այն ջրելու համար, որն էլ այնուհետև աճեցնում է գեղեցիկ ծաղիկներ և մի հիասքանչ ծառ: Այո՛, մեր արցունքներից ոչ մեկը անիմաստ չի կորում մեր կյանքի այգում…

 

Աստվածաշունչը նկարագրում է տառապանքներով անցնող մարդու հոգեվիճակը․ «Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը» (Սաղմոս 6:6):

 

 Իսկ ընդամենը երկու խոսք հետո սաղմոսերգուն ասում է, որ Աստված լսում է մեր լացի ձայնը (տե՛ս Սաղմոս 6.8 խոսքը)։

 Այս հատվածը շատ գեղեցիկ նկարագրություն է իր մեջ պարունակում։ Աստված, Ով տիրում է ողջ տիեզերքի վրա, լսում է քեզ, երբ դու լաց ես լինում: Նա տեսնում է քո վիշտը, քո ցավը, և Նա զգայուն է քեզ պատահած ամեն մի խնդրի հանդեպ։ Նա փափագում է Իր բարի, կարեկից ու գթասիրտ ներկայությունն ու անսահման մեծ սերը փոխանցել քեզ որպես Իր շնորհի ու ողորմության օգնություն: Նույնիսկ երբ սիրտդ պատված է վշտով, Աստված ցանկանում է զորացնել քեզ Իր կյանք տվող ու մխիթարող Խոսքի շնորհիվ (տե՛ս Սաղմոս 119.28 խոսքը):

 

 Աստծո համար թանկ ու սիրելի՛  Ընկեր, Աստված փափագում է օգնել քեզ, որպեսզի անցնես քո կյանքի դժվարություններով՝ քո արցունքների հովտով, և փափագում է հանգցնել քեզ փառաբանության և գովաբանության հանդերձներ․․․

 

«․․․դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է Իր փառավորության համար» (Եսայիա 61․3):

 

 Իմ աղոթքն է, որ այսօր Տիրոջից ընդունես այն մխիթարությունն ու զորության օգնությունը, որն Աստված պատրաստել է քո դժվարություններն ու ծանր իրավիճակները հաղթահարելու համար։ Առանձնացի՛ր Տեր Աստծո ներկայության մեջ և աղոթքով խնդրի՛ր Նրանից օգնել քեզ և զորացնել քեզ Իր Խոսքի միջոցով։ Այսօր նաև առանձնահատուկ ուշադրությամբ ընթերցի՛ր Աստվածաշունչը։ Հավատում եմ, որ Տերը խոսելու է քեզ հետ, մխիթարելու է քեզ և զորացնելու քեզ քո արցունքների հովտում։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես