May-16

Գլխավոր | Հրաշքներ | Քեզ մոտ ամեն բան կստացվի

Քեզ մոտ ամեն բան կստացվի

Սիրելի՛ բարեկամ, այն ամենը, ինչի միջով անցնում ենք մեր կյանքի ընթացքում, ձևավորում ու կազմավորում է մեզ որպես անհատներ։ 

Նայիր համաշխարհային հայտնիություն ունեցող մարզիկներին։ Նրանք նախ անցնում են բավականին ինտենսիվ մարզումներով և մեծ հաղթանակների նախապատրաստմանը միտված տարիների քրտնաջան աշխատանքների ընթացքով: Հաղթանակող մարզիկները նաև պետք է սովորեն լինել կարգապահ իրնց մարզումային ժամանակացույցի առումով՝ վաղ քնեն, հատուկ սննդակարգ ունենան, մարզվեն պարբերաբար և մարզչի նշած վարժություններով և այլն:

Դավիթ թագավորն իր երախտագիտությունն էր արտահայտում առ Աստված, որովհետև Տերը զորավոր Մարզիչ էր նրա համար․ «Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու» (Սաղմոս 144․1):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը վերաբերում է քեզ և քո կյանքի ընթացքին։

  • Ինչպիսի պայքարներով էլ անցնելիս լինես,
  • Ինչ գողիաթների էլ հանդիպես քո կյանքում,
  • Որքան էլ երկար տևեն կյանքիդ դժվարություններն ու որքան էլ ուժին լինի դրանց հասցրած ցավը…

…երբե՛ք ու երբե՛ք չկարծես, թե անհնարին մի բան է դրանց հաղթելն ու ստեղծված իրավիճակները հաղթահարելը։ Այո՛, նույնիսկ երբ թվում է, թե այլևս ուժ չկա․․․ նեղություն նեղության հետևից․․․ ճնշումներ տարբեր կողմերից․․․ Հավատա՛, որ Աստծուն հուսացած մարդը երբե՛ք չի մնա անհուսության ճանապարհի վրա:

Քո երկնային Հայրը պատրաստում է քեզ զորեղ մի ապագայի համար։ Նա գիտի, թե որքան ուժեղ ես դու, ինչի ես ունակ և ինչերի կարող ես դիմանալ: Կյանքը մշտական ճակատամարտ է։ Եվ յուրաքանչյուր ճակատամարտից առաջ Աստված քաջալերում է քեզ մնալ հավատքի վահանի հետևում և ամուր բռնել Հոգու սուրը: Նա քեզ զորավոր կերպով է զինել և շարունակում է քեզ մարզել հետագա հաղթանակների համար։ 

Լավ մարզիկի պես դու էլ պետք է սովորես օգտակար սովորություններ քո մեջ զարգացնելու հմտությունը, որպեսզի հաղթող դուրս գաս կյանքի ցանկացած իրավիճակում։ Հայացքդ ուղղի՛ր Տեր Հիսուսի կողմ և Նրանից սովորիր հաղթել ու պատրաստվել նորանոր հաղթանակների։ Ոչ մի դեպքում չհանձնվես։ Աստված քո կողքին է, որպես մի հմուտ երկնային Մարզիչ: Եթե միայն լսես ու հնազանդվես Նրա խորհուրդներին ու ցուցումներին, ապա իրապես կտեսնես քո հոգևոր ամրության ու աճի արդյունքները քո կյանքում։ Նա ասում է քեզ. «Իմ սիրելի զավակ, քեզ մոտ ամեն բան կստացվի: Ես այստեղ եմ քեզ օգնելու համար: Ես կմնամ քեզ հետ, քո կողքին, և ոչ մի չար բան քեզ չի պատահի»։

Եղիր ուժեղ և քաջ, որովհետև Աստված քեզ հետ է:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: