• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 18 մրտ 2021 թ.

Տեր Հիսուսի հետ ժամանակ անցկացնելը կփոխակերպի քո կյանքը։

Հրապարակման ամսաթիվ 18 մրտ 2021 թ.

Երբ ժամանակ ես անցկացնում Աստծո ներկայության մեջ, դրանով թույլ ես տալիս, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին կերտի քո մեջ Տեր Հիսուսի նմանությունը:

Մեզանից շատերը թխել ենք տորթ կամ գոնե տեսել են, թե ինչպես է ինչ-որ մեկը դա անում։ Ամեն բան սկսվում է խմորը պատրաստելուց, հետո այն դնում ես ջեռոցի կամ վառարանի մեջ: Բայց մինչ այդ դու պետք է խմորը տեղավորես համապատասխան տարայի կամ կաղապարի մեջ:

Խմորը չունի իր հատուկ ձևը: Այն չունի տորթի չափերը, ծորացող է ու չենթարկվող: Խմորը ընդունում է այն կաղապարի ձևը, որի մեջ դնում ես այն:Եթե կաղապարը կլոր է, տորթը կլոր է ստավում: Եթե կաղապարը քառակուսի է, տորթը նույնպես քառակուսի կստացվի: Խմորը ստանում է այն կաղապարի նմանությունը, որի մեջ դրվում է։

Սիրելի Ընկեր, նույնը ճշմարիտ է նաև իմ ու քո կյանքի համար։ Երբ մենք ժամանակ ենք անցկացնում Աստծո ներկայության մեջ, ապա թույլ ենք տալիս Նրա Հոգուն գործելու և մեր մեջ կերտելու Տեր Հիսուսի բնույթն ու նմանությունը (տե՛ս Հովհաննես 14․26): Աստծո ներկայությունը դառնում է խոհարարի օգտագործած կաղապարը, որը կազմավորում ու փոխակերպում է մեզ:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, մարդը նման է խմորի։ Ահա թե ինչու է այդքա՜ն կարևոր, որպեսզի մեզ ձևավորող միջավայրը, որտեղ ժամանակ ենք անցկացնում, լինի մեր Երկնային Հոր ներկայությունը: Աստված չի պատրաստվում քանդել մեր մեջ այն ամենը, ինչը մեր էության մասն է կազմում: Աստված մեզ կազմավորում է՝ հարգելով մեր յուրահատուկ անհատականությունը:

Եվ ճիշտ նման ջեռոցի մեջ թխվող տորթին, դու  աճում ու հասունանում ես մինչև ոսկեգույն երանգ ստանալը։ Տեր Աստծո ներկայությունը կգործի որպես քո կյանքի հոգևոր հասունացման արագացուցիչ: Դու կընթանաս հաղթանակից հաղթանակ և  փառքից՝ փառքի մեջ, ինչպես գրված է Աստվածաշնչում (տե՛ս Բ Կորնթացիներ 3․18): 

Եղի՛ր օրհնված և քաջալերվի՛ր քո այսօրվա ընթացքի մեջ։

 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Արման Մանուկյան

 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես