Տեր Աստծո օգնությունը չի ուշանա…
Սիրելի Ընկեր, մենք շարունակում ենք Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը շարքը։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։
Աստվածաշնչյան իմ ամենասիրելի հատվածներից մեկը Սաղմոս 121-ում է գրված.
«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 121․1-2)։
Ինչո՞ւ մենք պետք է բարձրացնենք մեր աչքերը դեպի սարերը։
Երբ տոնակատարությունների համար հրեաներն Երուսաղեմ էին գնում, նրանք պետք է սաղմոսներ երգեին ու փառաբանեին Աստծուն։ Մինչ նրանք զառիվերով Աստծո տաճար էին բարձրանում ՝ աստիճանաբար մեծանում էին նրանց ակնկալիքները։ Նրանք գիտեին, որ ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենալու իրենց և իրենց Աստծո միջև։ Գիտեին, որ իրենց մեղքերը ներվելու էին։
Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, քո պարագայում նույնպես այդպես է։ Զարգացրու քո ակնկալիքները։ Աստված պատրա՛ստ է ներելու քեզ, օգնելու և օրհնելու։
Ինձ և քեզ համար այսպիսի խոստում կա Աստվածաշնչում. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայիա 54․10)։
Այո՛, Աստված կատարելու է այն ամենը, ինչ խոստացել է քեզ, եթե միայն նվիրվես Նրան քո ամբողջ սրտով։
Քո կյանքում դու կարող ես բազմաթիվ լեռների բախվել։ Եվ մինչ քայլ առ քայլ բարձրանում ես, որպեսզի հաղթահարես դրանք, միշտ հիշի՛ր, թե որքա՜ն բարի է Աստված գտնվել քո հանդեպ և համոզվա՛ծ եղիր, որ Նա միշտ բարի է լինելու։ Քո օգնությունը մեր բարի Աստծուց է։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
