• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 4 հնվ 2024 թ.

Սուրբ Ծնունդի իրական իմաստը

Հրապարակման ամսաթիվ 4 հնվ 2024 թ.

Սիրելի՛ Ընկեր, իսկ դու ծանո՞թ ես Աշոտ Աշիկյանի հեղինակած սուրբծննդյան այս երգի բառերին․

 

«Աստղածով երկնքից Հրեշտակներ են իջնումՈւ Փրկչի ծննդյանԲարի լուրն են ավետում․- Ուրախ եղե՛ք, ցնծացե՛ք, Թո՛ղ հեռանա վախը, Դավթի քաղաքումԾնվեց Օծյալ Փրկիչը»:

Այս հրաշալի երգերի բառերը խոսում են Փրկչի ծննդյան բարի լուրի մասին: Տեր Հիսուսն Աստվածաշնչում բնութագրվում է որպես անկյունաքար։ Նա պատմության շրջադարձային առանցքն է, մարդկանց սրտերը փոխակերպողը, աշխարհի Փրկիչը, դեպի Հայրը տանող միակ ճանապարհը, ճշմարտության և կյանքի աղբյուրն ու մարմնացումը: Մի օր Տեր Հիսուսը վերցրեց Եսայիա մարգարեի գիրքը և Ինքն Իր մասին հայտարարեց մարգարեի կողմից կանխասված իրադարձության իրականացումը.

 

«Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին» (Եսայիա 61․1)։ 

 

Սուրբծննդյան երգերը մեզ հիշեցնում են նաև մեկ այլ հրաշքի մասին։ Աստվածաշնչյան անխախտ ճշմարտություն է այն, որ եթե մենք հավատացել ենք Քրիստոսի ուսուցանած ճշմարտություններին և մեր փրկության համար Նրա կատարած գործին, ապա մենք Տեր Աստծու սեփական ժողովուրդն ենք։ Մենք թագավորների Թագավորի ընտանիքում որդեգրված զավակներ ենք։ 

 

Սուրբ Ծնունդը սիրո տոն է․․․ Սեր, որը դրսևորվում է շնորհքի, կարեկցանքի և հավատքի մեջ: Սուրբ Ծնունդը բարի լուր է կոտրված սիրտ ունեցողների և ազատություն փափագողների համար։

 

Սուրբ Ծնունդը նաև դժվար ժամանակ է՝ նրանց համար, ովքեր միայնակ են, նրանց համար, ովքեր չունեն միջոցներ, ովքեր հիվանդ են կամ հուսահատված: Կարո՞ղ ես նրանց նայել սիրո ու կարեկցանքի աչքերով: Այն նույն հայացքով, որով Տեր Հիսուսը քեզ է նայում։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ես և դու, որ այժմ Տեր Հիսուսի ընտանիքի անդամներն ենք, այս երկրի վրա պետք է լինենք Նրա ձեռքերն ու ոտքերը, շուրթերն ու հայացքը: Այո՛, դու պետք է Նրա հայացքը լինես՝ լի կարեկցանքով ու գթասրտությամբ, ներման պատրաստակամությամբ ու ողորմածությամբ։ Դու Նրա սիրտը պետք է լինես, որը լի է սիրով ու զոհաբերությամբ։ Նա ուղարկել է ինձ և քեզ՝ մխիթարելու սրտով կոտրվածներին: Այսպիսով, այս Սուրբ Ծնունդին ինչ-որ մեկի համար արա այն, ինչի մեջ կանչվել ենք յուրաքանչյուրս՝ սեր ու կարեկցանք դրսևորիր ինչ-որ մի կերպով։ Թեթևացրու ինչ-որ մեկի կյանքի բեռը․․․ թեկուզ մի աննշան չափով: Թո՛ղ Աստված տեսնի մեր մեջ Իր Որդուն նմանվելու մեր փափագը։ Որովհետև դիմացինին սիրելը նրան է փոխանցում այն կյանքը, որը մենք ստացել ենք մեր Տիրոջից։ 

 

Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Հրեշտակների երգը» անվանումով այս հրաշալի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝https://youtu.be/x7Zz6DnPb7o

 

Շնորհակալ եմ,որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես