• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 փտր 2024 թ.

Որտե՞ղ կարող ես ապաստան գտնել

Հրապարակման ամսաթիվ 12 փտր 2024 թ.

Մեր օրերը չար օրեր են։ Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտները, ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:

 

Սիրելի՛ Ընկեր, բոլոր ողբերգական իրադարձությունների մեջ Աստված շարունակում է տիրել և հոգատարությամբ հետևել Իր զավակների կյանքին։ Նա հետևում է քո սրտին և քո հոգուն: Այնքա՜ն հրաշալի է մշտապես գիտակցել, որ քո կյանքի ամենաապահով վայրը Տեր Աստծու թևերի հովանու ներքո է։ 

 

«Ողորմի՛ր ինձ, ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ, որովհետև իմ անձը հույսը դրել է Քեզ վրա, և ես պիտի Քո թևերի հովանուն հուսամ, մինչև որ չարիքներն անցնեն» (Սաղմոս 57.1

 

Եթե դու Տիրոջը հոգով և ճշմարտությամբ երկրպագող մեկն ես, ապա Աստված ծածկում է քեզ Իր ներկայության և Իր անսահման մեծ սիրո թևերով: «Պահի՛ր ինձ աչքի բբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ» (Սաղմոս 17.8

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս աշխարհում, որտեղ ամեն բան փոխվում է այնքա՜ն արագ և հաճախ՝ առանց նախազգուշացման, Աստված երբեք չի փոփոխվում: Նա եղել է Արարիչ Աստված և մնում է այդպիսին։ Նա ապավեն է, ամրոց և ապահով ապաստարան (տե՛ս Սաղմոս 91.2 խոսքը)։

 

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Իմ Աստվա՛ծ և իմ Տեր, Դու ես ապահովության իմ ամրոցը հավիտյան: Ես վախ չունեմ Քո թևերի հովանու ներքո։ Ճիշտ այնպես, ինչպես Դու ծածկում ես ինձ Քո ներկայությամբ, ես աղոթում եմ, որ Քո թևերը տարածես նաև իմ երկրի վրա, որպեսզի մարդիկ ապաշխարեն և մեր հայրենիքն ընդունի Քո խաղաղությունը: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես իմ կյանքում և մեր ժամանակներում: Մենք զորավոր ժամանակներում ենք ապրում, և հավատում եմ, որ Քո գալուստը շատ մոտ է։ Այս ամեն փոթորկալի ժամանակներում Քո հաստատուն սերը հավիտյան իմ սրտի ապաստանն է: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես