• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 հնս 2023 թ.

Ո՞վ է խոնարհության քո օրինակը

Հրապարակման ամսաթիվ 8 հնս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի աստվածպաշտության որակներն անհաշվելի են։ Օրինակ՝ Նրա սերը շատ խորն էր և անհամեմատելի որևէ այլ անձնավորության սիրո հետ։ Այն մեզ կարող է անհասանելի թվալ, բայց, այնուամենայնիվ, Նրա սերը նաև այնքա՜ն մոտ է և այնքա՜ն իրական մեր առօրյա կյանքում։

Տեր Հիսուսի որակներից ևս մեկը, որը հատկապես տպավորում է ինձ, Նրա խոնարհությունն է: Տիեզերքի Թագավորը, Ով Ինքն արարիչ Աստված է, չվարանեց ցածրացնել Իրեն, ընդունել Իր կողմից արարված մարդու նմանությամբ Մեկի կերպարանք՝ առանց որևէ հեղինակության ու համբավի մի նորածնի, Ով պետք է մեծանար ու Իր սերը դրսևորեր մարդկանց հանդեպ՝ նրանց սովորեցնելով ճշմարտության ճանապարհը և փրկեր նրանց՝ խաչի վրա վճարելով յուրաքանչյուր մարդու մեղքի գինը՝ մեր փրկագինը:

Տե՛ս, թե ինչ էր ասում Տեր Հիսուսը իմ և քեզ նման Իր աշակերտներին. «Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11․29

 

Այո՛, Տեր Հիսուսի սիրտը՝ Նրա բուն էությունը հեզ է ու խոնարհ: Դա մի որակ չէր, որը Նա զարգացրել էր Իր մեջ քրտնաջան աշխատանքի արդյունքում: Դա մի բան չէր, ինչը Նա փորձում էր հղկել կամքի ուժի և անդադար ջանքերի միջոցով: Ո՛չ, դա Նրա սիրող սրտի բնական դրսևորումն էր։ Տեր Հիսո՛ւսն է խոնարհության մեր օրինակը: Նրա խոնարհությունը աննկարագրելի խորը կերպով հպվում է իմ սրտին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, որպեսզի կարողանաս քայլել, խոսել և սիրել Նրա նման, հրավիրում եմ քեզ խորհելու Նրա խոնարհ էության մասին՝ ձգտելով նմանվել Նրան և ամեն օր ավելի ու ավելի դրսևորելով Տեր Հիսուսի հեզության ու խոնարհության որակները քո առօրյա կյանքում:

Երբե՛ք չմոռանաս Աստվածաշնչյան այս խոսքը․ «․․․խոնարհությունը փառքից առաջ է գնում» (Առակաց 18․12)։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես