• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 դկտ 2024 թ.

Ոչինչ չի կարող քեզ բաժանել Աստծու սիրուց

Հրապարակման ամսաթիվ 12 դկտ 2024 թ.

Կյանքը պարգև է Աստծուց՝ մի արտասովոր հրաշք, որն ունի իր բաժին ուրախությունը, հույսերը և հաղթանակները։ Սակայն հաղթանակներն իրենց մեջ պայքար են պարունակում, ինչը երբեմն բավականին ծանր ու դառնագին ընթացք է ենթադրում․․․

Սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՞ ընթացքով ես անցնում։ Գուցե հենց պայքարների մե՞ջ ես։ Դա կարող է լինել հոգնածությունը, հիվանդությունը, հալածանքը, ամուսնալուծությունը, վախն ու տագնապները, հուսահատությունը, կորուստը և այլն։

Այս ամենի մեջ Աստծու Խոսքը վստահեցնում է, որ ոչինչ չի կարող բաժանել քեզ Տեր Հիսուսի սիրուց։ Հռոմեացիս 8։35 խոսքում կարդում ենք․ «Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը․․․»։

Տեր Հիսուսն Ինքն է քեզ քաջալերում, երբ Հովհաննես 16:33‬ խոսքում ասում է. «Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին»։

Այո՛, դու կարող ես փորձությունների միջով անցնել, անգամ՝ հալածանքի, սակայն եթե դու Նրա աշակերտն ես, ապա Տեր Հիսուսը քեզ հետ ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը լինելու անխախտ խոստում է տվել (տե՛ս ‭‭Մատթեոս‬ ‭28․20 խոսքը‬):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբեք չվախենա՛ս: Նեղությունները չեն կարող քեզ բաժանել Նրա սիրուց: Ընդհակառակը՝ դրանք մոտեցնելու են քեզ Աստծու սիրուն։

Քո կյանքի անհնարին իրավիճակներն Աստծու համար դառնում են քո իսկ կյանքում գործելու հնարավորություններ:

Հուսահատության պահերը Նրա շնորհիվ նոր վերելքի սկիզբ են դառնում:

Քո թույլ կողմերը Նա վերածում է ուժեղ կողմերի:

Քո կյանքի փորձությունները դառնում են հզոր վկայություններ Նրա անվան փառքի համար:

Հրավիրում եմ քեզ հենց հիմա աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ ՈՉԻՆՉ չի կարող ինձ հեռացնել Քեզնից, բաժանել Քո սիրուց և Քո ներկայությունից: Դու իմ Աստվածն ես և միշտ կլինես իմ Աստվածը՝ թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում, ուրախության և տխրության պահերին, հարստության և աղքատության մեջ, առողջության և հիվանդության ժամանակ: Դու իմ Աստվա՛ծն ես, և ես սիրում եմ Քեզ: Ես վստահում եմ Քեզ ու հավատում, որ ինձ կտանես դեպի ապահով ապաստանը, կառաջնորդես և հաղթանակ կպարգևես ինձ: Թող Քո անունը մեծարվի հավիտյան: Աղոթում և խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես