• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 փտր 2022 թ.

Նա գալիս է տկարներին զորացնելու

Հրապարակման ամսաթիվ 8 փտր 2022 թ.

Սիրելի Ընկեր, Տեր Հիսուսը եկավ, որպեսզի զորացնի տկարներին: Գուցե այսօր հենց քե՛զ համար է այս գրառումը, քանի որ անցնում ես կյանքիդ տկարության շրջաններից մեկով՝ լինի դա քո կյանքի բարոյական, ֆիզիկական կամ զգացմունքային ոլորտներում, հարաբերությունների մեջ կամ հոգևոր կյանքում։ Տեր Հիսուսն ասել է. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9.12

Մեր սքանչելի Տերն իսկապես եկել էր որոնելու, բարձրացնելու և փրկելու կորածներին, որոնք տկարացած են և մերժված: Նա մեզ բարձրացնում է Իր սիրո ձեռքերով: Նա ուզում է ջերմացնել քեզ Իր սիրո ապահով գրկի մեջ․․․ Նա քեզ առաջնորդում է դեպի Հայրը, և փափագում է մխիթարել քեզ:

Տեր Հիսուսը մեզ երբե՛ք մենակ չի թողել։ Նա ուղարկել է Սուրբ Հոգուն, Ում ճշմարտացիորեն կոչում են Մխիթարիչ: Աստված գիտի, թե որքա՜ն մեծ է մխիթարության քո կարիքը։ Եվ Սուրբ Հոգին` Մխիթարիչը, ամեն օր քեզ հետ է։ Նա նույնիսկ բնակվում է Քրիստոսին հավատացող մարդկանց ներսում։

Եթե դու անկեղծորեն հավատում ես Տեր Հիսուսին և Նրա ուսուցանած սկզբունքներին ու պատվիրաններին, եթե ընդունել ես Նրան քո կյանքի Տեր ու Փրկիչ և որոշում ես կայացրել ապրելու Նրա աշակերտի կյանքով, ապա հենց քեզ համար է նաև Աստվածաշնչի հաստատուն պնդումը, որ դու Սուրբ Հոգու տաճարն ես։ Եվ եթե դու Սուրբ հոգու Տաճար ես, ապա պետք է թույլ տաս, որ Նա նորոգի քո կոտրված ու փշրված էությունը՝ մխիթարի, զորացնի և բարձրացնի քեզ: Տերը լսում է քո աղոթքներն ու աղաչանքները: Շարունակի՛ր մոտենալ Նրան և ընդունի՛ր Նրանից քո կյանքի համար անհրաժեշտ օգնությունը։ 

«Երբ ես ոչինչ չունեի, հուսահատված էի և պարտված, ես աղաղակեցի, և Տերը լսեց ու փրկեց ինձ իմ բոլոր նեղություններից՝ բերելով Իր հրաշք ազատագրումը, երբ ինձ դա ամենից շատն էր անհրաժեշտ» (հիմնված՝ Սաղմոս 34.6 խոսքի վրա)։

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, Աստված լսում է քո աղոթքները: Այսօր ուզում եմ խնդրել քեզ, որ ժամանակ հատկացնես, առանձնանաս և անկեղծորեն պատմես Նրան քո կարիքների մասին: Քո հույսը դիր Աստծո վրա, որովհետև Նա մեր ապաստանն է՝ մեր իրական օգնությունը դժվարությունների ժամանակ: Առանձնացի՛ր և զրուցի՛ր Աստծո հետ։ Նա սպասում է քեզ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես