• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 մրտ 2023 թ.

Մեր խոնարհ Արքան… լավագույն առաջնորդն է

Հրապարակման ամսաթիվ 8 մրտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի կողմից աշակերտների ոտքերը լվալը ճիշտ առաջնորդության լավագույն դրսևորումն էր՝ այնպիսի առաջնորդության, որն առավելագույն ազդեցությունն է թողնում առաջնորդության ներքո գտնվողների կյանքերի վրա։ Տեր Հիսուսին երբեմն անվանում են Ծառա-Արքա: Սա կարող է հակասական թվալ աշխարհի համար և աշխարհի մտածելակերպով առաջնորդվողների համար, սակայն ասվածը խորը հոգևոր իրողություն է: Տեր Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ եթե մեկն ուզում է լինել մեծ, պետք է դառնա բոլորի ծառան:«Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի» (Մարկոս 10.43):

Տեր Հիսուսի առաջնորդությունն հիմնված էր այն փաստի վրա, որ Ինքը եկել է ծառա լինելու առաքելությամբ. «․․․ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթեոս‬ ‭20.28):‬ Նա ցույց տվեց մարդկանց Իր առաջնորդությունը՝ դրսևորելով կարեկցանք ու սեր, և Նրա սրտի փափագն էր Իր աշակերտներին աճի ավելի մեծ մակարդակի վրա բարձրացնելը:Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր ուզում եմ նաև իմ օրհնության և երախտիքի հատուկ խոսքն ուղղել մեր բոլոր քույրերին ու մայրերին, կանանց ու աղջիկներին որոնք իրենց կյանքով ու նվիրվածությամբ սիրո ու կարեկցանքի դրսևորման լավագույն օրինակներ են իրենց ընտանիքներում և շրջապատի մարդկանց համար։ Տեր Հիսուսի օրինակը պետք է դառնա յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ձգտումն ու փափագը։ Այսօր որոշում կայացրո՛ւ մյուսներին ծառայելու վերաբերյալ և նվիրվի՛ր Քրիստոսի բնույթն արտացոլելու առաքելությանը:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես