• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 22 մյս 2023 թ.

Ճանաչե՛ք սատանայի մարտավարությունը…

Հրապարակման ամսաթիվ 22 մյս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, եթե քո համակարգչի մեջ երբևէ վիրուս է ընկել, ապա հաստատ գիտես, որ այն կարող է մեծ վնասներ հասցնել համակարգչին, և այդքան էլ հեշտ բան չէ դրանից պաշտպանված լինելը: Այդ վիրուսները անցնում են մի համակարգչից մյուսին մարդկային հիվանդությունների վիրուսների նման, որոնցով հիվանդ մարդիկ վարակում են առողջներին և դարձնում վարակակիրներ:

Ըստ հայտնի քրիստոնյա փիլիսոփա և արձակագիր Քլայվ Լյուիսի ձևակերպման՝ սատանայի մարտավարությունը հենց վիրուսներ մշակելն ու դրանք տարածելն է: Հազարավոր տարիներ նա տարբեր գործողության վիրուսներ է արտադրել իր լաբորատորիաներում, որպեսզի դրանցով վարակի ու կործանի Աստծու ժողովրդին։ Ահա դրանցից երկուսը.

  • Դատապարտության վիրուսը. սատանան, գիտակցելով, որ ինքը դատապարտված է, փնտրում է մեկին, ում դատապարտության հոգեվիճակի մեջ կգցի (ընկճի ու ճնշի) և մյուսներին էլ կներքաշի տվյալ մարդու հանդեպ դատապարտության քննադատության մեջ` ստիպելով նրանց մոռանալ այն հզոր ճշմարտությունը, որ ուղղված է Քրիստոսին նվիրված մարդկանց և գրի է առնված Հռոմեացիս 8․1 խոսքում. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։

  • Մեղադրանքի վիրուսը. Աստվածաշնչում սատանան անվանվում է «եղբայրներին չարախոսող»: Նա այս վիրուսը տարբեր խոսակցությունների, բամբասանքների ու զրպարտությունների միջոցով տարածելու վարպետ է` հույս ունենալով, որ վարակված մարդիկ էլ իրենց հերթին կվարակեն մյուսներին:

Այս վտանգավոր վիրուսների դեմ պայքարելու լավագույն միջոցը մի կատարյալ հակաթույն ունի՝ Սուրբ Հոգով լցվելը: Սուրբ Հոգին երբեք չի վարակվում վիրուսով։ Ավելին, եթե մենք մեր կյանքում իրական ապաշխարություն ենք ապրել ու նվիրվել Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելուն, ապա Նա մեր սրտերն ու մտքերն ուղղում է  դեպի Տեր Հիսուսը՝ Նրա սերը, Նրանից ներված լինելը, Նրա բարեխոսությունն ու Նրա կողմից ընդունված լինելը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հրավիրում եմ քեզ միասին աղոթելու այս աղոթքով․ «Սիրելի՛ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ իմ մեջ Քո ներկայության համար: Դու իմ Պաշտպանն ես ու Մխիթարիչը: Ե՛կ ու լցրո՛ւ ինձ Քո ուրախությամբ և Քո խաղաղությամբ: Ես նախընտրում եմ հավատալ Իմ Փրկչի` Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությանն ու սկզբունքներին, Ով ազատել է ինձ իմ կյանքի ողջ դատապարտությունից ու հեռու է պահում ինձ մեղադրանքի վերաբերմունք ունենալուց: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես