• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 22 մյս 2021 թ.

Ճանաչե՛նք սատանայի մարտավարությունը…

Հրապարակման ամսաթիվ 22 մյս 2021 թ.

Եթե ձեր համակարգչի մեջ երբևէ վիրուս է ընկել, ապա հաստատ գիտեք, որ այն կարող է մեծ վնասներ հասցնել համակարգչին և այդքան էլ հեշտ բան չէ դրանից պաշտպանված լինելը: Այդ վիրուսները անցնում են մի համակարգչից մյուսին, մարդկային հիվանդությունների վիրուսների նման, որոնցով հիվանդ մարդիկ վարակում են առողջներին և դարձնում վարակակիրներ: Ըստ Սի Էս Լյուիսի ձևակերպման, սատանայի մարտավարությունը հենց վիրուսներ մշակելն ու դրանք տարածելն է: Հազարավոր տարիներ սատանան տարբեր գործողության վիրուսներ է արտադրել իր լաբորատորիաներում, որպեսզի վարակի ու կործանի Աստծո ժողովրդին։ Ահա դրանցից երկուսը. Դատապարտության վիրուսը. սատանան, գիտակցելով, որ ինքը դատապարտված է, փնտրում է մեկին, ում դատապարտության հոգեվիճակի մեջ գցի (պատժի, ճնշի) և մյուսներին էլ ներքաշի տվյալ մարդու հանդեպ դատապարտության քննադատության մեջ` ստիպելով նրանց մոռանալ այն հզոր ճշմարտությունը, որ ուղղված է Քրիստոսին նվիրված մարդկանց և գրի է առնված Հռոմեացիներ 8․1 խոսքում.

«Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։ Մեղադրանքի վիրուսը. Աստվածաշնչում սատանան անվանվում է «եղբայրներին չարախոսող»: Նա այս վիրուսը տարբեր խոսակցությունների, բամբասանքների ու զրպարտությունների միջոցով տարածելու վարպետ է` հույս ունենալով, որ վարակված մարդիկ էլ իրենց հերթին կվարակեն մյուսներին: Այս վտանգավոր վիրուսների դեմ պայքարելու լավագույն միջոցը մի կատարյալ հակաթույն ՝ Սուրբ Հոգով լցվելը: Սուրբ Հոգին երբեք չի վարակվում վիրուսով։ Ավելին, Նա մեր սրտերն ու մտքերն ուղղում է դեպի Տեր Հիսուսը:

Սիրելի Ընկեր, հրավիրում եմ քեզ միասին աղոթելու այս աղոթքով․

«Սիրելի Սուրբ Հոգի, շնորհակալ եմ իմ մեջ Քո ներկայության համար: Դու իմ պաշտպանն ես ու մխիթարիչը: Արի ու լցրու ինձ Քո ուրախությամբ և խաղաղությամբ: Ես նախընտրում եմ հավատալ Իմ Փրկչի` Տեր Հիսուսի ճշմարտությանը, Ով ազատել է ինձ բոլոր դատապարտություններից ու հեռու է պահում ինձ մեղադրանքի վերաբերմունք ունենալուց: Տե՛ր, խնդրում եմ Քո սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես