May-22

Գլխավոր | Հրաշքներ | Ճանաչե՛ք սատանայի մարտավարությունը…

Ճանաչե՛ք սատանայի մարտավարությունը…

Սիրելի՛ բարեկամ, եթե քո համակարգչի մեջ երբևէ վիրուս է ընկել, ապա հաստատ գիտես, որ այն կարող է մեծ վնասներ հասցնել համակարգչին, և այդքան էլ հեշտ բան չէ դրանից պաշտպանված լինելը: Այդ վիրուսները անցնում են մի համակարգչից մյուսին մարդկային հիվանդությունների վիրուսների նման, որոնցով հիվանդ մարդիկ վարակում են առողջներին և դարձնում վարակակիրներ:

Ըստ հայտնի քրիստոնյա փիլիսոփա և արձակագիր Քլայվ Լյուիսի ձևակերպման՝ սատանայի մարտավարությունը հենց վիրուսներ մշակելն ու դրանք տարածելն է: Հազարավոր տարիներ նա տարբեր գործողության վիրուսներ է արտադրել իր լաբորատորիաներում, որպեսզի դրանցով վարակի ու կործանի Աստծու ժողովրդին։ Ահա դրանցից երկուսը.

  • Դատապարտության վիրուսը. սատանան, գիտակցելով, որ ինքը դատապարտված է, փնտրում է մեկին, ում դատապարտության հոգեվիճակի մեջ կգցի (ընկճի ու ճնշի) և մյուսներին էլ կներքաշի տվյալ մարդու հանդեպ դատապարտության քննադատության մեջ` ստիպելով նրանց մոռանալ այն հզոր ճշմարտությունը, որ ուղղված է Քրիստոսին նվիրված մարդկանց և գրի է առնված Հռոմեացիս 8․1 խոսքում. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։
  • Մեղադրանքի վիրուսը. Աստվածաշնչում սատանան անվանվում է «եղբայրներին չարախոսող»: Նա այս վիրուսը տարբեր խոսակցությունների, բամբասանքների ու զրպարտությունների միջոցով տարածելու վարպետ է` հույս ունենալով, որ վարակված մարդիկ էլ իրենց հերթին կվարակեն մյուսներին:

Այս վտանգավոր վիրուսների դեմ պայքարելու լավագույն միջոցը մի կատարյալ հակաթույն ունի՝ Սուրբ Հոգով լցվելը: Սուրբ Հոգին երբեք չի վարակվում վիրուսով։ Ավելին, եթե մենք մեր կյանքում իրական ապաշխարություն ենք ապրել ու նվիրվել Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելուն, ապա Նա մեր սրտերն ու մտքերն ուղղում է  դեպի Տեր Հիսուսը՝ Նրա սերը, Նրանից ներված լինելը, Նրա բարեխոսությունն ու Նրա կողմից ընդունված լինելը:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրավիրում եմ քեզ միասին աղոթելու այս աղոթքով․ «Սիրելի՛ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ իմ մեջ Քո ներկայության համար: Դու իմ Պաշտպանն ես ու Մխիթարիչը: Ե՛կ ու լցրո՛ւ ինձ Քո ուրախությամբ և Քո խաղաղությամբ: Ես նախընտրում եմ հավատալ Իմ Փրկչի` Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությանն ու սկզբունքներին, Ով ազատել է ինձ իմ կյանքի ողջ դատապարտությունից ու հեռու է պահում ինձ մեղադրանքի վերաբերմունք ունենալուց: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: