• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 հլս 2024 թ.

Հոգսերդ Տեր Աստծուն հանձնելու ուղին

Հրապարակման ամսաթիվ 26 հլս 2024 թ.

Երբևէ զգացե՞լ ես, որ մտահոգություններդ այնպես են կառչել քեզ և քո առօրյա կյանքի ճնշումներից այնպես ես ընկճվել, որ հասել ես մի կետի, երբ ինքդ քեզ ասում ես՝ այս ամենից ես երբեք գլուխ չեմ հանի։ Սակայն Աստծուն ուղղված քո փառաբանությունը կարո՛ղ է կոտրել քեզ խեղդող այս բոլոր շղթաները՝ թույլ տալով քեզ ազատ շնչել, որովհետև այս դեպքում քո ուշադրությունը կենտրոնանում է Տիրոջ վրա, այլ ոչ թե այն ամենի, ինչը ճնշում է քեզ։ 

 

Սիրելի՛ Ընկեր, Աստծուն փառաբանելն օգնում է, որ քո հոգսերից հայացքդ բարձրացնես դեպի Տերը։ Երբ դավանում ես, թե որքան մեծ է Տերը, ապա դավանում ես նաև, թե որքան փոքր են քո հոգսերը՝ համեմատած Աստծո մեծության հետ։ Փառաբանությունը քեզ ուժ է հաղորդում ամեն բան Աստծուն հանձնելու և Նրա վրա կենտրոնանալու համար։ Քո սիրտն այլևս ծանրաբեռնված չէ, այլ ազատ է քեզ ճնշող բոլոր բեռներից։ 

 

Փառաբանության ժամանակ մեզ փոխանցվող հենց այս ներքին ազատության համար է Աստվածաշունչը յուրաքանչյուրիս հրավիրում երկրպագելու Աստծուն․ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ» ‭‭(Սաղմոս 28․6-7):

Աստվածաշնչում կարդում ենք նաև հետևյալ խոսքերը. «Նրանց շրթունքների վրա պտուղն ստեղծող Տերը այսպես է ասում. Խաղաղություն, խաղաղություն թող լինի հեռավորներին ու մերձավորներին,- ասում է Տերը,- ու Ես բժշկելու եմ նրան» ‭‭(Եսայիա‬ ‭57․19‬)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսպիսով, փառաբանությունը միայն այն մարդկանց համար չէ, «որոնց համար ամեն բան լավ է»։ Ինչպիսի վիճակում էլ գտնվի քո սիրտը, և անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում հիմա, հրավիրում եմ քեզ բոլոր հոգսերդ հանձնելու Աստծուն, եթե անգամ այսօր Տիրոջը փառաբանելու ոչ մի մղում չունես քո ներսում։ Բարձրացրո՛ւ ձայնդ և փառաբանի՛ր Աստծուն։ Սրտանց ու անկեղծ փառաբանության շնորհիվ դու ճանապարհ ես բացում, որպեսզի քո կյանքում գործի Տեր Աստծու՝ բժշկող ու ազատագրող զորությունը․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես