Novmeber-9

Գլխավոր | Հրաշքներ | Հին անձի մահը ներման բանալին է

Հին անձի մահը ներման բանալին է

Գուցե քեզ համար տարօրինակ հնչեց այսօրվա ուղերձի վերնագիրը։ Բայց եթե դու Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ վերստին ծնված քրիստոնյա ես, ապա, ըստ Աստվածաշնչի, քո հին անձը մահացել է։ Այո՛, եթե երբևէ մեղադրել ես ինքդ քեզ քո կյանքի սխալների ու գործած մեղքերի համար, եթե անցյալդ հիշելիս ծանրության ու անարժեքության զգացում է պատում սիրտդ, եթե ամաչում ես և սարսափելի հիշողություններ ունենում՝ քո հին անձի ապրած կյանքը մտաբերելով, ապա այսօր պետք է ընդունես Աստծո Խոսքի անխախտ ճշմարտությունը՝ այն անձը, որը գործել է այդ ամենը, վաղուց արդեն մահացել է, և այժմ նոր մարդն է ապրում՝ բոլորովին նոր, Աստծուց ծնված ու հավատքի շնորհիվ նորոգված։

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը մեզ հուշում է, որ կա չարախոս ու մեզ մեղադրող մեկը, ով Աստծու թշնամին է և ամեն առիթ օգտագործում է մշտապես ինձ ու քեզ մեղադրելու համար։ Դրանով նա իր համար մի կարևոր նպատակ է հետապնդում՝ մեր սրտի մեջ կասկածի սերմեր ցանել Աստծո Խոսքի հանդեպ և հեռացնել մեզ հավատքի ու նվիրման ճանապարհից՝ մեզ անարժեքության ու մեղավորության ծանրությունների տակ կքելով։ Հենց այս պատճառով է Աստվածաշունչը սատանային անվանում եղբայրների չարախոս՝ մեկն, ով մեղադրում է մեզ և Քրիստոսի մյուս աշակերտներին գիշեր ու ցերեկ։

«Եվ երկնքից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Այժմ եղավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու թագավորությունը, իշխանությունը Նրա Օծյալի, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսը, որ գիշերուզօր մեր Աստծու առաջ չարախոսում էր նրանց մասին (‭‭Հայտնություն‬ ‭12․10‬‬‬):

Միևնույն ժամանակ, Աստված Իր Խոսքում բացարձակապես այլ հեռանկար է նկարագրում Իր զավակների համար. «Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (‭‭Ա Հովհաննես‬ ‭1․9‬‬‬

Քրիստոնյայի համար չափազանց կարևոր է ոչ միայն մյուսներին, այլ հենց ինքն իրե՛ն ներելը։ Եթե ուզում ես ներել քեզ քո գործած սխալների ու մեղքերի համար, բայց չգիտես՝ որտեղից սկսել, ապա խորհուրդ եմ տալիս հաջորդաբար կատարել այս չորս քայլը.

  • Աղոթքի մեջ պատմի՛ր Աստծուն քո գործած մեղքերի մասին՝ վստահելով և խոստովանելով Նրան այն ամենն, ինչ տանջում է քեզ։ Հետո Աստվածաշնչից ընթերցիր այն հատվածները, որոնք խոստանում են ներում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց մեղքերը խոստովանում են Աստծուն և ապաշխարում դրանցից (տե՛ս Եսայիա 43․25, Բ Մնացորդաց 7․14, Առակաց 28․13 հատվածները և այլն)։
  • Փառաբանի՛ր Աստծուն Նրա բոլոր բարիքների համար, քանի որ Տերը ներել է քո մեղքերը և բժշկել քո ցավերը (‭‭Սաղմոս‬ ‭103․2‬‬‬
  • Շարունակի՛ր առաջ ընթանալ քայլ առ քայլ։ Ամեն օր պարզապես խնդրի՛ր Աստծուն, որ ավելի ու ավելի բժշկի և ազատագրի քո սիրտը։
  • Հավատա՛, որ քո ամեն օրը նոր օր է՝ լի հույսով ու հավատարիմ Աստծո նորանոր խոստումներով։ Անշուշտ, Տիրոջ ողորմությունները նոր են ամեն առավոտ (‭‭Երեմիայի ողբեր‬ ‭3․22-23‬‬

Եթե դեմ չես, կարող ենք աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր, Դու գիտես իմ մեղքերը և ինձ սիրել ու ողորմել ես այն ժամանակ, երբ ես դեռ մեղքերի մեջ խորտակված կյանքով էի ապրում։ Խնդրում եմ՝ ինձ առողջ միտք տուր, որպեսզի չհավատամ չարի ստերին այն մասին, թե Դու մեղադրում ես ինձ իմ անցյալի համար։ Օգնի՛ր ինձ անսասան հավատք ունենալ Քո Խոսքի ճշմարտությունների հանդեպ։ Ես այսօր էլ կատարյալ չեմ, սակայն Դու շարունակում ես սիրել ինձ։ Ես փափագում եմ Քո առջև ուղիղ և սուրբ կյանք ապրելուն։ Իսկ Դու, իմ Տե՛ր, փափագում ես ազատել ինձ իմ մեղքերի ու գործած սխալների ծանրությունից։ Շնորհակալ եմ, իմ բարի ու սիրող, համբերող ու ներող երկնային Հա՛յր։ Գիտեմ, որ Դու ներել ես իմ ձախողումներն ու մեղքերը։ Եվ ես էլ որոշում եմ կայացնում ներելու ինքս ինձ, քանի որ չեմ կարող Քեզ հակառակ մտածել։ Շնորհակալ եմ այն խաղաղության համար, որը հենց հիմա լցնում ես իմ սրտի մեջ։ Օգնի՛ր ինձ, որ Քո ներման հանդեպ իմ երախտագիտությունը լինի Քո Խոսքի համեմատ իմ սրբության ընթացքն ու Քեզ ընծայված իմ կյանքը։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն ուզում է, որ դու ազատվես մեղավորության ամեն զգացողությունից և ապրես ներված լինելու ազատության մեջ ու ճաշակես Նրա քաղցրությունը քո կյանքի յուրաքանչյուր ակնթարթում։ Մտի՛ր Նրա խաղաղության մեջ հենց այսօր։ Տերը սպասում է քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: