• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 մրտ 2021 թ.

Համեմատվելը գողանում է քո ապագան:

Հրապարակման ամսաթիվ 10 մրտ 2021 թ.

«Քեզ ուրիշների հետ համեմատելը գողանում է քո ապագան: Ե՛կ միասին տեսնենք, թե ինչու…»։

Սիրելի Ընկեր, արդյոք լսե՞լ ես հետևյալ արտահայտությունը. «Հարևանի այգու ծառը միշտ ավելի պտղաբեր է թվում»: Այս արտահայտությունը գործածվում է, երբ որևէ մեկը ենթադրում է, որ իր ցանկապատի մյուս կողմում՝ իր հարևանի մոտ, ամեն բան շատ ավելի ավելի լավ է, քան իր մոտ:  

«Ընդամենը պետք է մեկ հայացք գցես… և տեսնում ես, որ նրա բերքն ավելի առատ է, քան քոնը: Նա ավելի տաղանդավոր է, ավելի շատ ընկերներ ունի, ավելի շատ սա, նա և այլն․․․ և այսպես շարունակ»։

Եվ այսպես, համեմատվելը շարունակում է իր կործանարար ընթացքը` գողանալով քո ուրախությունը, ձգտումներն ու շարժառիթները: Հետո վերը թվարկված սխալ տրամաբանությունը հետզհետե խորացնում է իր արմատները. «Ի՞նչ իմաստ ունի շարունակել։ Չէ՞ որ ես անպետք մեկն եմ և երբեք չեմ հաջողվի»: Արդյունքում, համեմատվելը գողանում է քո ապագան: Որովհետև դու կանգ առար ճանապարհի կեսին։ Դու չկարողացար տեսնել ո´չ այն առատ հունձքը, որն Աստված պատրաստել էր քեզ համար, ո´չ էլ քեզ համար Նրա ծրագրած լավագույն ընթացքի պտուղները:

Թույլ մի՛ տուր, որ տեսիլքդ կորսվի միայն այն պատճառով, որ դու կարծում ես, թե ավելի պակաս շնորհներ կամ ավելի փոքր կանչվածություն ունես, քան Այսինչյան Այսինչն ու Այնինչ Այնինչյանը :-): Ավելի լավ է՝ աշխատի՛ր քո տաղանդների վրա և ցանիր այն արտը, որն Աստված է քեզ վստահել: Աղոթի´ր և ժամանակ անցկացրո՛ւ Աստծո հետ: Նա գիտի, թե ինչպես ներշնչել քեզ ռազմավարական իմաստությամբ և քո ճանապարհին ճիշտ մարդկանց հանդիպացնել: Նա իմ կյանքում հենց այդպես է վարվել, երբ ես փափագում էի ծառայել Իրեն հովվական ծառայության մեջ, ինչպես նաև Hisus,am կայքի ու «Քո հրաշքն` ամեն օր» ուղերձների միջոցով։ Համոզված եմ, որ Տերը նույնը կարող է անել նաև քո պարագայում:

Քո գործը Աստծուն վստահելն է: Իսկ Նրա գործը Իր Խոսքի հետևում կանգնելն ու տված խոստումներն իրագործելն է։ Եվ Աստված մշտապես հավատարիմ է Իր խոստումների հանդեպ։ Թոց 23:19 խոսքում կարդում ենք․ «Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի։ Կամ կխոսի և չի՞ կատարի»։

Ընթերցե՛քն նաև Եսայիա 55:11 խոսքը․ «․․․այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. այն ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ այն»։

Սիրելի Ընկեր, այլևս քեզ երբե՛ք չհամեմատես մյուսների հետ: Պարզապես շարժվի´ր առաջ: Դու, անշուշտ, անփոխարինելի չես, սակայն առանձնահատուկ ես և շատ արժեքավոր Աստծո համար:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես