• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 սպտ 2023 թ.

Իրական խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Աստված գործի...

Հրապարակման ամսաթիվ 11 սպտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ վերհիշել Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):

 

Մեր Աստված աննկարագրելիորեն առատաձեռն է. Նա ողորմած է ու ներող։ Նա անգամ Իր միածին Որդու կյանքն է զոհել հանուն մեր փրկության:

Խաչի վրա Տեր Հիսուսն ասաց. «Կատարված է» (Հովհաննես ‭19․30‬):

 

Ինչպիսի՜ պնդում… Նա իրագործել էր ամեն բան, ինչը երկրի վրա պետք է աներ..

 

  • Նա կրեց իմ և քո բեռները` ցավը, մեղքերը, տառապանքը, հիվանդությունները։ 

  • Նա իմ և քո մեջ վերականգնեց մեր երկնային Հոր հետ հարաբերություն հաստատելու արտոնությունն ու հնարավորությունը։ 

  • Նա իմ և քո մեջ վերականգնեց հույսի բոցկլտացող ճրագները:

 

Ահա՛ թե ինչ է ասում Դավիթ թագավորը Սաղմոս 23:2 խոսքում․ «Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ»:

Քո խաղաղությունը կախված է Տեր Աստծու ուղղորդումը լսելուց։ Եթե միայն լսես, թե դեպի ուր է Նա քեզ առաջնորդում․․․ Նա կարող է ուղղորդել Իր զավակներին այնտեղ, որտեղ մեր հոգիներն ու մարմինները հանգիստ կգտնեն:

 

Այո՛, հանգիստն ու խաղաղությունը՝ մեր իրական երջանկությունը Տեր Հիսուսի՝ մեր Բարի Հովվի հետ մտերմության մեջ է։ Իրական խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս, որ Աստված գործի...

 

Աստծու համար թանկ ու սիրելի´ Ընկեր, եթե դեմ չես, ապա կարող ենք հենց հիմա միասին աղոթել այն ամենի համար, ինչը բեռի պես ծանրացել է քո ուսերին։ Ե´կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ միշտ կողքիս լինելու համար և իմ մասին հոգ տանելու համար: Շնորհակալ եմ Քո ամենօրյա հոգատար ու ողորմած ներկայության համար: Ահա՛ այն իրավիճակը, որի միջով ես անցնում եմ: Ես այս խնդրի լուծումն ամբողջովին վստահում եմ Քեզ: Ես ինքս միայնակ ոչինչ չեմ կարող անել այս իրավիճակը շտկելու համար։ Տե՛ր, ես հույսս Քեզ վրա եմ դրել և իմ հոգսը հանձնում եմ Քեզ մեծ հավատով, որ Դու ինձ հանգիստ ու խաղաղություն ես պարգևելու: Ուզում եմ լսել Քո խորհուրդները և գնալ այն ուղղությամբ, որով Դու ինձ կառաջնորդես։ Շնորհակալ եմ օգնության ու հույսի համար և այս դժվարին պահին իմ կյանքում գործելու համար: Աղոթում եմ Քո սուրբ անունով։ Ամե՛ն»:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես