• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 փտր 2025 թ.

Իսկ ինչպե՞ս է քո սերը դրսևորվում․․․

Հրապարակման ամսաթիվ 2 փտր 2025 թ.

Աստված սեր է, դա Նրա էությունն է: Եվ Նրա սերը դրսևորվում է գործերի միջոցով: Այսպիսով, Նա հրավիրում է քեզ, որ դու նույնպես սովորես գործերի միջոցով արտահայտել քո սերը մյուսների հանդեպ:

 

Սիրելի՛ Ընկեր, Հովհաննես 21.16 խոսքում Տեր Հիսուսը հարցնում է Պետրոսին. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ» (Հովհաննես 21․16

 

Չեմ կարծում, թե Տեր Հիսուսն այս հարցով նպատակ էր հետապնդում Պետրոսի  մոտ մեղավորության կամ անհարմարության զգացում առաջացնել՝ հիշեցնելով նրա ուրացումներն ու մատնանշելով Իր հանդեպ նրա սիրո պակասը: Ո՛չ, ես հավատում եմ, որ Նա ցանկանում էր օգնել Պետրոսին ավելի առաջ գնալ սերն ընկալելու և այն դրսևորելու հարցում։ Տերը նրան սովորեցնում էր սիրելու գործնական դրսևորումը, որն ակնկալում էր Պետրոսից․ «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին…»։

 

Տերը տեսնում էր Պետրոսի սիրտը և համոզված էր Աստծու հանդեպ նրա նվիրվածության ու սիրո հարցում։ Հենց այդ պատճառով էլ Նա կարող էր վստահել Պետրոսին նաև մարդկանց սիրելու ու խնամքի գործը:

 

Ճիշտ նույն կերպ, քանի որ Տեր Հիսուսը գիտի Իր հանդեպ քո նվիրյալ սիրո մասին և քանի որ տեսնում է քո նվիրվածությունն Իր հանդեպ, Նա քեզ նույնպես ուղարկում է հոգ տանելու մյուս մարդկանց համար:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մի՛ զարմացիր իմ խոսքերի վրա, որ ասացի՝ Տեր Հիսուսը ուղարկում է քեզ, որ ցույց տաս Իր սերը մյուսներին: Եթե դու սիրում ես Նրան, ապա Տերը ցանկանում է, որ դու քո խոսքերով և արարքներով Իր ձեռքերում դառնաս օրհնության մի հզոր գործիք, որը Նա կօգտագործի այս աշխարհում Իր համար սիրելի մյուս մարդկանց կյանքերում աստվածային փոխակերպում բերելու նպատակով:

 

Գուցե քեզ անարժա՞ն ես տեսնում նման պատվավոր առաքելության համար։ Գուցե մտածո՞ւմ ես, թե դեռ ինքդ օգնության և հավատքի կյանքում ամրանալու կարիք ունես։ Ամեն դեպքում, ուզում եմ քաջալերել քեզ, որ չվախենաս։ Եղի՛ր հավատարիմ ու կարգապահ, և Նրա սերը քո մեջ կաճի ու Նրա Սուրբ Հոգին Ի՛նքը կառաջնորդի քեզ:

 

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ Դու Քո սերը հեղեցիր իմ սրտի մեջ: Ես ուզում եմ, որ Քո այդ սքանչելի սերը բխի իմ ներսից ու հայտնի դառնա իմ շրջապատի մարդկանց: Դու եկել ես նեղության մեջ լինողների համար, որ նրանք փրկվեն, բժշկվեն և ազատագրվեն: Թո՛ղ բոլորը կարողանան տեսնել Քեզ իմ մեջ և իմ արարքների միջոցով: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

 

Մարդիկ Աստծու սիրո կարիքն ունեն։ Դարձի՛ր Նրա սերը բխեցնող աղբյուրներից մեկը։ Քո շրջապատի մարդիկ քո կարիքն ունեն․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես