• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 մյս 2023 թ.

Ինչպե՞ս ես ազդում քո շրջապատի վրա

Հրապարակման ամսաթիվ 31 մյս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, իսկ գիտե՞ս, որ դու ազդեցիկ մարդ լինելու ներուժ ունես քո մեջ։ Աստված է մեզ այդպիսին արարել։ Մենք բոլորս ունենք ազդեցություն թողնելու հնարավորություն, նույնիսկ եթե ոչ բոլորս ունենք առաջնորդի, հովվի կամ մեկ այլ ազդեցիկ դիրք ունենալու կոչում։ Գիտե՞ս՝ ինչո՞ւ։ Քանի որ այն, ինչը բխում է մեր վարքագծից ու ապրելակերպից, այս կամ այն ​​կերպ ազդում է մյուսների վրա: Օրինակ՝ հաճելի բույրը կամ տհաճ հոտը, ժպիտը կամ խոժոռ դեմքը, լավ կամ վատ տրամադրությունը, տխրությունը, ուրախությունը և այլն: Մենք բոլորս էլ ինչ-որ բան ենք փոխանցում այն ​​մարդկանց, ում հետ շփվում ենք։

Իսկ ինչպե՞ս ես դո՛ւ ազդում քո շրջապատի վրա։ 

 

Աստվածաշունչը մեզ ցուցումներ է տալիս այն մասին, թե ինչ պետք է փոխանցենք մյուսներին: Տեր Հիսուսն ասաց. «․․․սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20):

 

Աստված վստահում է քեզ և Նա քեզ հետ ամեն օր լինելու խոստում ունի, եթե միայն դառնաս Նրա աշակերտը և ստանձնես Նրա հանձնարարության իրականացումը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դու ի վիճակի ես քեզ շրջապատող մարդկանց փոխանցելու այն, ինչն արժեքավոր է Տեր Հիսուսի համար՝ սեր, առատաձեռնություն և բարություն: Դու ի վիճակի ես մարդկանց առաջնորդելու դեպի Հոր սերը: Աստված ուզում է քեզ դարձնել ազդեցիկ մարդ՝ հանուն Իր Թագավորության: Դու կարո՛ղ ես դառնալ Նրա դեսպանը և տարածել Քրիստոսի անուշ բույրը այս երկրի վրա: Եվ սա չափազանցություն չէ՛։

Եվ Աստված վստահեցնում է քեզ, որ այդ առաքելության մեջ դու միայնակ չես... Տեր Հիսուսը քեզ ամեն օր ուղղորդելու է և ուղեկցելու քո կյանքի ցանկացած իրավիճակի մեջ։ Նա քայլ առ քայլ քեզ անցկացնելու է Իր հրաշքների միջով, եթե միայն բավարարես այդ հրաշալի խոստման պայմանը։ Դու կարո՛ղ ես ազդեցիկ մարդ դառնալ, եթե միայն դառնաս Քրիստոսի աշակերտը և կյանքդ նվիրես Նրա ակնկալած կերպով ապրելու օրհնյալ ու հիասքանչ գործին․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես