• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 հնվ 2022 թ.

Ինչո՞ւ մարդը պետք է փնտրի Աստծուն

Հրապարակման ամսաթիվ 11 հնվ 2022 թ.

Սիրելի Ընկեր, ընդհանուր առմամբ, երբ մենք փնտրում ենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, դա անում ենք, քանի որ այդ բանի կամ փնտրվող մեկի կարիքն ենք զգում: Կարիքն է մեզ ստիպում փնտրել։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ բնական ձգտում ունի փնտրելու․

 

  • Իր ապագա կողակցին,

  • Երջանկությունը,

  • Իր առջև առկա խնդրի լուծումը,

  • Հաջողվելու համար անհրաժեշտ գաղափարները և այլն...

 

Սակայն փնտրելը, ցավոք, միշտ չէ, որ պսակվում է գտնելով: Կարող է պատահել, որ մենք սխալ  ենք փնտրում... չենք փնտրում ճիշտ բաներ կամ ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում կամ ճիշտ կերպով: Ոմանք անգամ ընկնում են սնահավատության ու ճակատագրապաշտության ծուղակը և հավատում, թե «որքան շատ փնտրես, այնքան քիչ կգտնես»:

 

Աստծո մոտ այս սկզբունքը ճիշտ հակառակն է. «Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (Երեմիա 29․13

 

Իսկապես, եթե դու փնտրես Աստծուն, Նա կհայտնի քեզ Իրեն: Որքան շատ ես մոտենում Նրան, Նա այնքան ավելի է մոտենում քեզ (տե՛ս Հակոբոս 4․8 խոսքը

 

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, Աստվածաշունչն ասում է, որ Աստված ուզում է, որ դու գտնես Իրեն: Նա կդրսևորի Իր անզուգական սերը և կբացահայտի այն սքանչելի ծրագիրը, որը Նա ունի քո կյանքի համար: Դու կհասկանաս, որ Նրա մեջ կա այն ամենը, ինչը փնտրում ես: Նա ունի քո բոլոր հարցերի պատասխանները, քանի որ հենց Նա Ինքն է պատասխանը:

 

Փորձի՛ր վեր կանգնել քո մարդկային անկատար տրամաբանությունից այն կողմ և քեզ նվիրի՛ր Աստծո մասին խորը, մտերիմ և անզուգական գիտելիքը փնտրելուն: Գործի դի՛ր քո հավատքը: Փնտրի՛ր Նրան ավելի, քան որևէ բան այս աշխարհում... և վստահեցնում եմ քեզ, որ երբե՛ք չես հիասթափվի:

 

Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես գիտակցում եմ, թե որքա՜ն կարևոր է Քո երեսը փնտրելը: Դա իմ փափագն է և իմ որոշումը։ Ես ուզում եմ միշտ շարունակել Քեզ փնտրելը: Ես ուզում եմ, որ դա դառնա իմ ամենօրյա սովորությունը, որպեսզի ես ամեն օր ավելի ու ավելի մոտենամ Քեզ: Խնդրում եմ՝ բացահայտիր ինձ համար Քո սիրո խորքերը և Քո կատարյալ ծրագրերը, որոնք ունես իմ կյանքի համար: Խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես