• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 4 ապր 2023 թ.

«Թո՛ւյլ տուր Ինձ օգնել քեզ»

Հրապարակման ամսաթիվ 4 ապր 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօրվա ուղերձի վերնագիրը ընթերցող մարդիկ կնկատեն, որ «Ինձ» բառը գրված է մեծատառով։ Անշուշտ, խոսքը Տեր Հիսուսին է վերաբերում։ Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը օգնի քեզ։ Այսօր ևս փորձել եմ ուղերձը ներկայացնել քեզ ուղղված ուղղակի խոսքի տեսքով։ Եվ այն կազմելու հիմքում ընկած են Տեր Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Հայտնություն 3:20 խոսքում․

 

«Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ»։

 

 

Տեր Հիսուսի այս հրաշալի խոսքերը փորձել եմ ներկայացնել հետևյալ մտքերի ամբողջացմամբ․

 

«Լսո՞ւմ ես...

 

Սա Իմ սիրտն է բաբախում և քո սրտի շեմն է թակում:

 

Սա Իմ ձայնն է քեզ կանչում․ կանչում է, որ Իմը լինես։ 

 

Սա Իմ ձայնն է Երկնքից գալիս դեպի երկիր՝ հանուն քո կյանքի և քո փրկության։ 

 

Շփոթված ես ու անհանգի՞ստ։ 

 

Թո՛ւյլ տուր օգնել քեզ։ Թո՛ւյլ տուր ծածկել քեզ Իմ զոհաբեր սիրով։ Թո՛ւյլ տուր Ինձ դառնալ քո կյանքի ապաստարանը, քո հավիտենական ապահովությունը, քո պաշտպանության ամրոցն ու քո ուրախության աղբյուրը։

Թո՛ւյլ տուր Ինձ օգնել քեզ…

 

Մտի՛ր Իմ ներկայության մեջ։ Դարձի՛ր Իմ աշակերտը։ Ե՛կ Իմ հետևից։ 

 

Բռնի՛ր Իմ ձեռքը և ապրի՛ր Ինձ հետ։ 

 

Ընդունի՛ր Իմ կյանքը։ Ընդունի՛ր Իմ ուրախությունը։ 

 

Ամեն օր քայլ առ քայլ մոտեցի՛ր Ինձ…

 

Փնտրի՛ր Ինձ, և կգտնես Իմ ներկայությունը։Թո՛ւյլ տուր մուտք գործեմ քո կյանք։ Բացի՛ր քո սրտի դուռը։ Լսի՛ր իմ թակոցները։ Ես սպասում եմ քո արձագանքին։ Ես սպասում եմ Ինձ նվիրվելու և Իմ Խոսքով ապրելու քո որոշմանը։ Ես սիրում եմ քեզ․․․»։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, թո՛ղ Աստծո առատ ներկայությունը լցնի քո սիրտը հենց այն պահից սկսած, երբ որոշես բացել քո դուռը Տեր Հիսուսի առջև՝ դառնալ Նրա աշակերտը և ապրել Նրա կամքին համահունչ կյանքով։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես