• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 մյս 2023 թ.

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել

Հրապարակման ամսաթիվ 30 մյս 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, ես հավատում եմ, որ Աստված մարդկային սրտի մեջ դրել է մյուսներին բարիք անելու, օգնելու և կյանքի բեռները թեթևացնելու մի զորեղ մղում, որպեսզի աշխարհը ավելի լուսավոր ու բարի վայր դարձնի մարդկության համար։

 

Ես անկեղծորեն հավատում եմ, որ դա մի ուժ է, որ մեզ մղում է գործելու նույնիսկ այն դեպքում, երբ մեր կյանքի հանգամանքներն ու դառնությունները մեզ մոռացնել են տալիս մեր բարի մտադրությունները։

 

Իսկ ի՞նչ կասես քո մասին: Ի՞նչն է քեզ մղում գործելու։ Ինչի՞ն ես ձգտում հասնել քո կյանքում:

 

Աստվածաշունչն ասում է, որ Տերն «Իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և Իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր» (Տիտոս 2․14

 

Նախանձավորությունը մի բան է, որը մեզ առաջ է մղում անգամ այն ժամանակ, երբ մեր կյանքում լուրջ դժվարություններ են ի հայտ գալիս։ Նախանձավորությունը այն ներքին կրակն է, որը մեզ առաջ է մղում՝ մեր կյանքը դնելով անկասելի շարժման մեջ։ Այնուամենայնիվ, եռանդը կարող է երբեմն նաև մարել:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե եռանդի այդպիսի անկում է տեղի ունեցել քո կյանքում, ապա կարող ես աղաղակել Աստծուն, որպեսզի Նա կրկին բորբոքի քո ներսում այն կրակը, որը կար նախկինում, և է՛լ ավելի գեղեցիկ ու համառ եռանդ ու նախանձավորություն դնի քո սրտում:

Թույլ չտա՛ս քեզ կանգ առնել։ Հենց քեզնից է կախված քո հետագա ընթացքը: Ամենալավը դեռ առջևում է: Դու դեռ շատ սքանչելի գործեր ես գործելու: Գործեր, որոնք Աստված պատրաստել է հատուկ քեզ համար, որոնք Տերը ծրագրել է՝ Իր մտքում հենց քե՛զ ունենալով:

 

Աղոթում եմ, որ Աստված օրհնի քեզ այսօր և թարմացնի հանուն Իրեն ապրելու ու Իր գործերը գործելու քո նախանձավորությունը։ Նա բարի ու կատարյալ ծրագիր ունի քեզ համար․․․ Վստահի՛ր Նրան և նվիրվի՛ր Նրա կամքին համահունչ կյանք ապրելու օրհնյալ ընթացքին։ Աստված քո կողքին է, որպեսզի զորացնի քեզ։ Երբե՛ք թույլ չտաս քեզ կանգ առնել աստվածահաճո քո ընթացքի մեջ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես