• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 ապր 2023 թ.

Թույլ մի՛ տուր, որ պատկերացումներդ խաբեն քեզ

Հրապարակման ամսաթիվ 10 ապր 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, մեր ընկալումները հաճախ ձևավորվում են անցյալի փորձառությունների, կյանքի դժվարին իրավիճակների կամ ներկա հանգամանքների արդյունքում։ 

 

Հաճախ իրականությունը ճիշտ ընկալելու խոչընդոտները հենց մեր ներսում են։ Տեր Հիսուսի մասին մեր պատկերացումը նույնպես կարող է սխալ ընկալման արդյունք լինել․․․ 

 

Առաջարկում եմ Աստվածաշնչից ընթերցել Հովհաննեսի ավետարանի 20․15 խոսքը

«Հիսուսն ասաց նրան. «Կի՛ն, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Իսկ նա, կարծելով, թե պարտիզպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես Նրան վերցրել, ասա՛ ինձ՝ որտե՛ղ ես դրել Նրան, որպեսզի վերցնեմ»։

Նկարագրված երկխոսությունը տեղի է ունեցել Տեր Հիսուսի հարությունից անմիջապես հետո։ Այդ կինը Մարիամն էր, ով փնտրում էր Տիրոջ մարմինը, մինչդեռ գտնվում էր Նրա անմիջական ներկայության մեջ։ Մարիամը սխալ էր ընկալում իրականությունը։ Նրա համար Տերը մեռած էր, թեև իրականությունը ճիշտ հակառակն էր։ 

 

Մարիամի համար անակնկալ էր Տեր Հիսուսի ողջ լինելը, ինչը ակնհայտ է, քանի որ նա Տիրոջը փնտրում էր մահացածների մեջ։ Այսպիսով, այն մարդը, ում նա տեսավ, կարող էր ընդամենը պարտիզպանը լինել։ Ո՞վ կարող էր այդ ժամին պարտեզում լինել, եթե ոչ պարտիզպանը։ 

 

Փորձենք հասկանալ իրավիճակը։ Մարիամի կյանքում անցյալը՝ Տեր Հիսուսի խաչելության ու մահվան տեսարանը, ազդել էր Նրա մասին ունեցած իր պատկերացումների վրա։ 

 

Աստված ինքնիշխան է Իր բոլոր ճանապարհներում և գործերում։ Այսօր Նա Իրեն մի կերպ է հայտնում, վաղը կարող է մեկ այլ կերպ հայտնել։ Երբեմն մենք զարմանում ենք, որ Նա չի գործում այնպես, ինչպես մենք ենք ակնկալում կամ ցանկանում, որ գործի։ Հարության տոնին հաջորդած այս օրվա մեջ, ինչպես ամեն օր, Նա քո կողքին է՝ կենդանի ու իրական։ Նա Խոստացել է դա Իր հավատարիմ աշակերտներին։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, թույլ մի՛ տուր, որ քո փորձառության ազդակները խանգարեն քեզ իրապես զգալու և վայելելու Տեր Հիսուսի ներկայությունը։ Աստված ուզում է շփվել քեզ հետ։ Նա ուզում է, որ Իր Որդու միջոցով մտերմանաս Իր հետ, դառնաս Քրիստոսի հավատարիմ աշակերտն ու ապրես Նրա սկզբունքներին ու կամքին համահունչ կյանքով։ Աստված փափագում է, որ հավիտենությունն Իր հետ անցկացնես։ Իսկ դրա համար, ամեն բանից առավել, պետք է, որպեսզի ես և դու սովորենք ապրել հավատքով, այլ ոչ թե մեր ֆիզիկական զգայարանների ընկալումներով։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես