• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 հնս 2021 թ.

Թող Աստծո փառքը դրսևորվի քո կյանքում

Հրապարակման ամսաթիվ 23 հնս 2021 թ.

Մի առիթով Չարլզ Սպերջենն ասել է. 

«Աստծո ծրագիրը Նրա բոլոր գործերում Նրա փառքի դրսևորումն է»:

Սիրելի Ընկեր, գուցե անցնում ես դժվար ու ցավալի ժամանակներո՞վ։ Եթե այո, ապա այսօր ուզում եմ քաջալերել քեզ: Հավատում եմ, որ Աստված կդրսևորի Իր փառքը քո ներկա իրավիճակների ու դժվարությունների մեջ: Եթե միայն Նրան հուսաս, ապա կտեսնես, թե ինչպես է Աստված քո կյանքի փոթորիկը խաղաղեցնում։ 

Նման հրաշք քո կյանքում ունենալու համար, նախ պետք է փոթորիկների միջով անցնես: Որպեսզի տեսնես, թե ինչպես է Նա հեռացնում սարերը քո կյանքի ճանապարհներից, նախ պետք է քո ընթացքի մեջ սարերի բախվես: Այո՛, որպեսզի տեսնես, թե ինչպես է Աստված դրսևորում Իր փառքը, սկզբում պետք է անցնես անելանելի թվացող իրավիճակների միջով։

Քաջացի՛ր։ Աստված Մեկն է, Ով կարող է քո կյանքի վատ բաները բարիին գործակից դարձնել և յուրաքանչյուր իրավիճակից ինչ-որ դրական բաներ դուրս բերել քեզ համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ բախվում ես մերժման, դավաճանության, սիրելի մարդու կորստի, աղքատության, հիվանդության, վիրավորական խոսքերի, լիակատար մենության կամ մեկ այլ պատճառով եղած հուսահատության ու հուսալքության, հիշի՛ր, որ Աստված կարող է դեպի բարին պտտել քո կյանքի ամենադժվար ու ցավոտ հանգամանքները:

Աստվածաշնչում կարդում ենք. «Մեր Տեր Աստվածն ահա մեզ ցույց է տալիս Իր փառքն ու մեծությունը, և Նրա ձայնը լսում ենք կրակի միջից» (Բ Օրինաց 5․24):

Այս հատվածում Մովսեսը դիմում է Իսրայելի ժողովրդին և հիշեցնում, թե ինչ է արել Աստված և ինչ է խոսել։ Դո՛ւ էլ ինքդ քեզ հիշեցրու, որ Աստված է և որ Նա չի փոփոխվում: Եթե Նա անցյալում քեզ ցույց է տվել Իր փառքը (սկսած քեզ փրկություն և հավիտենական կյանք և Իրենով նոր կյանք ու նոր սիրտ քեզ պարգևելուց), համոզված եղի՛ր, որ Նա այսօր էլ և գալիք օրերին նույնպես կարող է քեզ օգնել և քո կողքին լինել քո կյանքի ամեն դժվարության մեջ։ 

Այո, Աստված այսօ՛ր էլ քեզ հետ է: Դու մենակ չես և երբեք չես լինի:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես