• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 հլս 2021 թ.

Ըստ քեզ, ո՞րն է Աստծո մեծագույն խոստումը։

Հրապարակման ամսաթիվ 25 հլս 2021 թ.

Սիրելի Ընկեր, Աստվածաշնչում մենք բազմաթիվ խոստումների ենք հանդիպում։ Բայց արդյոք գիտե՞ս, թե որն է այդ բոլորի խոստումներ մեջ մեծագույնը։ Այն վերաբերում է իմ և քո, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց կյանքին։ 

Ե՛կ միասին տեսնենք, թե ի՞նչ փափագ ունի Աստված իմ և քեզ համար։ 

«…Աշխարհի բոլոր ազգերը քեզնով (Աբրահամով) կօրհնվեն» (‭‭Ծննդեց‬ ‭12․3):

Ի՞նչն է այս խոստումը դարձնում այդքան թանկարժեք ինձ և քեզ համար, ինչպես նաև բոլոր մյուս  մարդկանց համար։ 

Քանի որ Տեր Հիսուսը Աբրահամի սերնդից խոստացված Փրկիչն է, ապա հենց Նրա միջոցով են երկրի բոլոր ազգերը, ներառյալ ինձ և քեզ, օրհնվելու։ ( Մատթևոս 1․1-17 )։ 

Պատասխանը Տեր Հիսուսն Ինքն է։ Նրա մեջ է գտնվում մեզ տրված օրհնության խոստման վերջնական իրականացումը։ 

«Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (‭‭Գործք ‭4․12):‬‬

Տեր Հիսուսն է Աստծո մեծագույն խոստման իրականացումը, որովհետև մեր հավիտենական փրկությունը Նրանով է իրականանում։ Մի օր, մենք անցնելու ենք դեպի հավիտեանություն, և այն, ինչը մեզ թույլ է տալու փրկությունը ժառանգել, այն կամուրջը, որը կապում է մեր երկրային կյանքը Աստծո հետ հավիտենական երանության իրականության հետ, հենց Աստծո այս խոստումն է՝ փրկության խոստումը, որը միայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով։ 

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, անշուշտ Աստծո մյուս բոլոր խոստումները նույնպես Նրա մեջ են իրականանում։ Սակայն առանց այս մեծագույն և հավիտենական խոստման, մյուս բոլոր խոստումների իրականացումը մեր կյանքերում ոչ մի իրական արժեք չի կարող ունենալ։ Տեր Հիսուսն է մեր հավիտենական խոստումը, ինչպես նաև մեր ամեն օրվա ուժն ու զորությունը այս կյանքը Աստծո ակնկալած կերպով ապրելու համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես