July 25

Գլխավոր | Հրաշքներ | Ըստ քեզ, ո՞րն է Աստծո մեծագույն խոստումը։

Ըստ քեզ, ո՞րն է Աստծո մեծագույն խոստումը։

Սիրելի բարեկամ, Աստվածաշնչում մենք բազմաթիվ խոստումների ենք հանդիպում։ Բայց արդյոք գիտե՞ս, թե որն է այդ բոլորի խոստումներ մեջ մեծագույնը։ Այն վերաբերում է իմ և քո, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց կյանքին։ 

Ե՛կ միասին տեսնենք, թե ի՞նչ փափագ ունի Աստված իմ և քեզ համար։ 

«…Աշխարհի բոլոր ազգերը քեզնով (Աբրահամով) կօրհնվեն» (‭‭Ծննդոց‬ ‭12․3):

Ի՞նչն է այս խոստումը դարձնում այդքան թանկարժեք ինձ և քեզ համար, ինչպես նաև բոլոր մյուս  մարդկանց համար։ 

Քանի որ Տեր Հիսուսը Աբրահամի սերնդից խոստացված Փրկիչն է, ապա հենց Նրա միջոցով են երկրի բոլոր ազգերը, ներառյալ ինձ և քեզ, օրհնվելու։ (Տե՛ս Մատթևոս 1․1-17 հատվածը)։ 

Պատասխանը Տեր Հիսուսն Ինքն է։ Նրա մեջ է գտնվում մեզ տրված օրհնության խոստման վերջնական իրականացումը։ 

«Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել» (‭‭Գործք ‭4․12):‬‬

Տեր Հիսուսն է Աստծո մեծագույն խոստման իրականացումը, որովհետև մեր հավիտենական փրկությունը Նրանով է իրականանում։ Մի օր, մենք անցնելու ենք դեպի հավիտեանություն, և այն, ինչը մեզ թույլ է տալու փրկությունը ժառանգել, այն կամուրջը, որը կապում է մեր երկրային կյանքը Աստծո հետ հավիտենական երանության իրականության հետ, հենց Աստծո այս խոստումն է՝ փրկության խոստումը, որը միայն Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է և Նրա միջոցով։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, անշուշտ Աստծո մյուս բոլոր խոստումները նույնպես Նրա մեջ են իրականանում։ Սակայն առանց այս մեծագույն և հավիտենական խոստման, մյուս բոլոր խոստումների իրականացումը մեր կյանքերում ոչ մի իրական արժեք չի կարող ունենալ։ Տեր Հիսուսն է մեր հավիտենական խոստումը, ինչպես նաև մեր ամեն օրվա ուժն ու զորությունը այս կյանքը Աստծո ակնկալած կերպով ապրելու համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: