• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 հկտ 2024 թ.

Ընդունի՛ր Նրա զորությունը...

Հրապարակման ամսաթիվ 15 հկտ 2024 թ.

 

Մենք այսօր շարունակում ենք «Եղի՛ր ուժեղ և համարձակ» անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա։

 

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):

,

Սիրելի՛ Ընկեր, «զորացի՛ր» բառն աստվածաշնչյան բնագրում եբրայերեն «չազաք» բառն է, որն ունի հետևյալ իմաստները՝ լինել կամ աճելով դառնալ պինդ կամ ուժեղ, ամրապնդվել, բռնվել, հաղթել և լինել համարձակ։ Վերը բերված հատվածի համատեքստում այս բառը կրում է այս գաղափարը՝ ամուր բռնել այն ուժը, որն Աստված առաջարկում է մեզ:

 

«Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, Նրա հանճարն անքննելի է։ բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․28,31): 

 

Տիրոջ զորությունը շատ է տարբերվում մարդու ունեցած ուժից։ Այն երբե՛ք չի սպառվում, սահմանափակված չէ և ամեն բան հնարավոր է դարձնում։ Սա հե՛նց այն զորությունն է, որը Տերը ցանկանում է փոխանցել քեզ։

 

Երբ ընդունես Նրա զորությունը, անմիջապես արծվի պես բացի՛ր թևերդ, առաջ գնա՛, աշխատի՛ր ջանասիրաբար և արա՛ այն ամենը, ինչի մեջ կանչված ես: Քրիստոսի մեջ քո ունակություններն ու հնարավորությունները բազմազան են։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ հենց հիմա աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո զորության համար, որը ես հենց հիմա ընդունում եմ հավատքով: Քո մեջ ես ուժեղ եմ և զորեղ: Իմ զորությունը նորոգվում է, քանի որ Դու իմ կողքին ես, Տե՛ր։ Այո՛, Քեզ հետ ես կվազեմ և չեմ հոգնի, քանի որ իմ Տերը զորացնում է ինձ։ Իմ կյանքը Քո ձեռքերի մեջ է։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես