• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 մրտ 2023 թ.

Ընդունի՛ր կյանք՝ իրական կյանքը

Հրապարակման ամսաթիվ 16 մրտ 2023 թ.

Սիրելի’ Ընկեր, կյանք ընդունի՛ր Նրանից, Ով հենց կյանքի Աղբյուրն է։ Երբևէ կարդացե՞լ ես հետևյալ վերնագրով հոդվածներ՝ «Վերջապես, գտի՛ր քո ներքին խաղաղությունը» կամ «Ձեռք բեր ներդաշնակություն կյանքիդ համար այս 7 քայլերի միջոցով․․․»։Հավատում եմ, որ այս Երկրի վրա յուրաքանչյուր ոք փափագում է ներքին խաղաղության, հավասարակշռված ներդաշնակության և լիառատ կյանքի: Աստված Աստվածաշնչում խոսում է այս առատ կյանքի մասին:«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ  հավիտյան» (Սաղմոս 16․11):

Մեր Աստված կյանքի Աստված է։ Այսպիսով, Նա և միայն Նա է, որ կարող է կյանք լցնել քո մեջ: Եթե ուզում ես ապրել լիառատ կյանքով, ապա ժամանակ անցկացրո՛ւ Նրա հետ, Ով կյանքի Աղբյուրն է: Հաղորդակցվի՛ր քո Երկնային Հոր հետ՝ Մեկի, Ով արարել է քեզ, Ով քեզ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ անձ, և սիրում է քեզ հավիտենական սիրով:

Ընդունի՛ր Նրա կյանքի լիությունը: Նա քեզ հրավիրում է Իր ներկայության մեջ: Թո՛ւյլ տուր Նրան փոխակերպել, ձևավորել ու կազմավորել քո էությունը: Նա՛ է ուրախության Աղբյուրը, և Նրա տված ուրախությունը կատարյալ է: (Տե՛ս Հռոմեացիս 15․13 խոսքը): Նա՛ է խաղաղության Աղբյուրը, և Նրա տված խաղաղությունը գերազանցում է մեր ընկալման բոլոր հնարավորություններն ու ունակությունները: (Տե՛ս Փիլիպպեցիս 4.7 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, այո՛, թո՛ւյլ տուր, որ Աստված ամբողջությամբ լցնի Իր կյանքը քո մեջ։ Թո՛ւյլ տուր, որ Նա խորապես և ամբողջական կերպով նորոգի քո ներաշխարհը: Իսկ թույլ տալու կերպը Նրա հետ մտերմանալն է՝ Նրա Խոսքն ընթերցելով, աղոթքի մեջ Նրա հետ ժամանակ անցկացնելով և Նրա կամքին հնազանդ կյանք ապրելով։ Քո ամբողջ սրտով ձգտիր ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով և կզարմանաս քո կյանքում տեղի ունեցող փոխակերպմամբ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես