March-18

Գլխավոր | Հրաշքներ | Ընդունի՛ր կյանք՝ իրական կյանքը

Ընդունի՛ր կյանք՝ իրական կյանքը

Սիրելի’ բարեկամ, կյանք ընդունի՛ր Նրանից, Ով հենց կյանքի Աղբյուրն է։

Երբևէ կարդացե՞լ ես հետևյալ վերնագրով հոդվածներ՝ «Վերջապես, գտի՛ր քո ներքին խաղաղությունը» կամ «Ձեռք բեր ներդաշնակություն կյանքիդ համար այս 7 քայլերի միջոցով․․․»։

Հավատում եմ, որ այս Երկրի վրա յուրաքանչյուր ոք փափագում է ներքին խաղաղության, հավասարակշռված ներդաշնակության և լիառատ կյանքի: Աստված Աստվածաշնչում խոսում է այս առատ կյանքի մասին:

«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ  հավիտյան» (Սաղմոս 16․11):

Մեր Աստված կյանքի Աստված է։ Այսպիսով, Նա և միայն Նա է, որ կարող է կյանք լցնել քո մեջ: Եթե ուզում ես ապրել լիառատ կյանքով, ապա ժամանակ անցկացրո՛ւ Նրա հետ, Ով կյանքի Աղբյուրն է: Հաղորդակցվի՛ր քո Երկնային Հոր հետ՝ Մեկի, Ով արարել է քեզ, Ով քեզ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ անձ, և սիրում է քեզ հավիտենական սիրով:

Ընդունի՛ր Նրա կյանքի լիությունը: Նա քեզ հրավիրում է Իր ներկայության մեջ: Թո՛ւյլ տուր Նրան փոխակերպել, ձևավորել ու կազմավորել քո էությունը: Նա՛ է ուրախության Աղբյուրը, և Նրա տված ուրախությունը կատարյալ է: (Տե՛ս Հռոմեացիս 15․13 խոսքը): Նա՛ է խաղաղության Աղբյուրը, և Նրա տված խաղաղությունը գերազանցում է մեր ընկալման բոլոր հնարավորություններն ու ունակությունները: (Տե՛ս Փիլիպպեցիս 4.7 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, այո՛, թո՛ւյլ տուր, որ Աստված ամբողջությամբ լցնի Իր կյանքը քո մեջ։ Թո՛ւյլ տուր, որ Նա խորապես և ամբողջական կերպով նորոգի քո ներաշխարհը: Իսկ թույլ տալու կերպը Նրա հետ մտերմանալն է՝ Նրա Խոսքն ընթերցելով, աղոթքի մեջ Նրա հետ ժամանակ անցկացնելով և Նրա կամքին հնազանդ կյանք ապրելով։ Քո ամբողջ սրտով ձգտիր ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով և կզարմանաս քո կյանքում տեղի ունեցող փոխակերպմամբ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: