• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 նմբ 2023 թ.

Զորավոր՝ Իր հավատարմության մեջ

Հրապարակման ամսաթիվ 23 նմբ 2023 թ.

Հավատարմությունն այս օրերին հազվադեպ հանդիպող հատկանիշ է դարձել։ Ժամանակակից աշխարհում այն նույնիսկ ընդունվում է որպես իր դարն ապրած, ոչ արդիական և անգամ՝ չզարգացած մարդկանց բնորոշ հատկանիշ։ Սակայն Աստված փոփոխական չէ։ Նա նույնն է անցյալում, ներկայում և նույնն է լինելու ապագայում։ Նույնն են նաև Տեր Աստծու հավատարմության սկզբունքները։ Իսկ Աստծու զավակները իրենց Հոր նման հավատարիմ են այդ սկզբունքներին և թույլ չեն տալիս, որպեսզի աշխարհի քարոզչությունը փոխի իրենց արժեհամակարգը։ 

 

Սիրելի՛ Ընկեր, Դավիթ թագավորը տեսել ու հասկացել էր, թե ի՛նչ է Աստծու հավատարմությունը, և այդ պատճառով վստահաբար ասում էր. «Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (‭‭Սաղմոս‬ ‭37.25‬)։

 

Մեղքի անկում ապրած մարդկային բնույթի արդյունքում հավատարմության գործեր գործելն այնքան էլ դյուրին չէ։ Առանց Աստծո օգնության, որքան էլ մենք շատ ջանքեր գործադրենք, կարծում եմ, անհնարին մի բան է անսայթաք ապրելը և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալը։ Ինչպես այս առակում է ասվում. «Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում» ‭‭(Առակաց‬ ‭20.6‬)։

 

Ի հակադրություն ասվածի՝ հավատարմությունն Աստվածային հատկանիշ է։ Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչպես է Աստված ապացուցում Իր հավատարմությունը քո հանդեպ․

 

 

 

 

Գուցե քեզ լքել է շատ սիրելի մեկը, կամ լարված հարաբերություն ունես կողակցիդ հետ․․․ Գուցե նա անհավատարիմ է գտնվել քո հանդեպ։ Կամ անտեսված երեխա ես եղել մանկությանդ տարիներին։ Աստված կամենում է այսօր հիշեցնել քեզ, որ անկախ ամեն ինչից՝ Նա հավատարիմ է քո հանդեպ և շարունակում է կողքիդ լինել ամեն ժամանակ։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դու միշտ կարող ես հույսդ դնել Տեր Աստծու վրա։ Նա քեզ երբե՛ք չի մոռանա։ Նրա սերը, Նրա փափագը քո հանդեպ շատ զորավոր է՝ նման մի կրակի, որը երբե՛ք չի թուլանում ու չի մարում։ Նրա խոստումները հավիտենական են։ Նա քեզ երբե՛ք չի թողնի։ Թույլ չտա՛ս, որ ստության ու կասկածի մտքերը պաշարեն քեզ քո կյանքի դժվարին պահերին։ 

 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Ամենակարո՛ղ Աստված, շնորհակալ եմ, որ հավատարիմ ես իմ նկատմամբ, նույնիսկ երբ ես երբեմն մեծ փափագ չեմ ունենում Քո հանդեպ։ Շնորհակալությո՛ւն, որ շարունակում ես բարի գտնվել իմ հանդեպ ու պահում ես ինձ տված Քո խոստումները։ Ների՛ր ինձ, խնդրում եմ, որ երբեմն ես անհաստատ եմ գտնվում իմ հավատքի կյանքում։ Ես ամեն ժամանակ իրապե՛ս Քո կարիքն եմ զգում, որպեսզի Քո օգնությամբ կարողանամ փոխել իմ կյանքն ու բնավորությունը և նմանվել Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

 

Այսօր փառաբանի՛ր Աստծուն Իր հավատարմության համար։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես