• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 հնս 2024 թ.

Երրորդ քայլը դիմացինի ցավը քո սեփականը դարձնելն է

Հրապարակման ամսաթիվ 6 հնս 2024 թ.

Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս է ծնվում Աստծուն ծառայելու տեսիլքը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ տեսիլքի ձևավորման երկրորդ քայլը տվյալ կարիքը նկատելուց հետո այդ կարիքի կամ դժվարության ցավը զգալն է։ Սակայն մարդը կարող է ցավը զգալ, զգացմունքային ապրումներ ունենալ և շարունակել իր սովորական ընթացքով ապրելը, կամ կարող է այդ ցավը դարձնել իրենը ու չհարմարվել անգործության հետ։ Սիրելի՛ Ընկեր, երբ Աստծուն ծառայելու կարիքի ծնած ցավը դարձնում ես քո սեփականը, դու այլևս չես կարող չծառայել Աստծուն։ Ինչպես ատամի չթուլացող ցավը մարդուն ստիպում է գնալ ատամնաբուժարան, այնպես էլ քո նկատած կարիքի ցավը քեզ ստիպելու է ամեն բան անել՝ աղոթել, ծոմ պահել, կրթվել, խոնարհվել, զիջել ու զոհաբերել, բայց հասնել նրան, որ սկսես գործել հանուն այդ կարիքի կամ խնդրի լուծման։ Սակայն սա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ քո տեսած կարիքն ու զգացածդ ցավը դարձնես քո սեփականը։ Օրինակ՝ շատերը ծանոթ են մայր Թերեզայի ծառայությանը։ Նա Հնդկաստանում իր ծառայության տարիներին ամեն առավոտ բավականին վաղ էր արթնանում, հագնվում և գնում մոտակա աղբանոցները, որպեսզի փրկեր այն երեխաներին, որոնց ծննդաբերությունից հետո մայրերը լքում էին, որպեսզի չխնամեն կամ քանի որ երեխաները հիվանդ էին կամ թերություններով էին ծնվել։ Ինչո՞ւ էր նա անում դա։ Քանի որ երեխաների ցավը նա դարձրել էր իր սեփականը։ 

 

Բազմաթիվ աստվածաշնչյան, պատմական ու ժամանակակից հավատքի հերոսներ կան, որոնց ծառայությունն Աստծուն ծնվել է մարդկանց ցավը սեփականը դարձնելու արդյունքում։ Ոմանք ցավ են ապրել ծնողազուրկ երեխաների համար, ոմանք՝ միայնակ ծերերի, ոմանք՝ ընտանիքում բռնության ենթարկված երեխաների, սովածների, կարիքավորների, հաշմանդամների, անտունների համար և այլոց։ Բազմաթիվ հոգևոր մարդիկ ցավ են ապրել առանց Քրիստոսի դժոխք գնացող մարդկանց համար և դարձել են միսիոներներ՝ վտանգելով իրենց և իրենց ընտանիքի անդամների կյանքը, սակայն փրկության միջոց դառնալով հազարավոր ու միլիոնավոր մարդկանց համար։ Ոմանք զգացել են առաջնորդական ծառայության դժվարությունների ցավը և հավատարիմ օգնականներ դարձել իրենց հոգևոր առաջնորդների համար։ Այս ցանկը կարելի է երկար թվարկել։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու պատրա՞ստ ես դիմացինի խնդրի առաջացրած ցավը կամ որևէ երևույթի ծնած դժվարության ցավը դարձնել քո սեփականը։ Առաջարկում եմ կրկին նայել Նեեմիայի օրինակին։ Երբ նա լսեց Երուսաղեմի կործանված պարիսպների ու ժողովրդի նվաստացած վիճակի մասին լուրը․․․, երբ զգաց նրանց ցավը, այլևս չկարողացավ ազատվել դրանից, քանի որ այն դարձրեց իր սեփականը։ «Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև» (Նեեմիա 1․4):

 

Ես հիշում եմ իմ այսօրինակ փորձառությունը։ Երբ տարիներ առաջ Աստված ինձ ցույց տվեց եկեղեցում նորադարձների ծառայության կարիքը, այն ասես դարձավ իմ մտածմունքների ու ձգտումների առանցքը։ Ես հանգիստ չունեի և ամեն օր Աստծուց իմաստություն էի խնդրում, որպեսզի հստակ քայլեր ձեռնարկեմ նորադարձների՝ եկեղեցում հաստատվելուն որոշակիորեն նպաստելու համար։ Եվ որքա՜ն մեծ եղավ իմ զգացած բավականությունը, երբ տարիներ անց մենք եկեղեցում ունեցանք արդյունավետ գործող նորադարձների ծառայություն։ Այսօր հատուկ կերպով աղոթում եմ քեզ համար, որպեսզի Տերը Ինքը քեզ ցույց տա այն կարիքը, որը համահունչ է Իր կողմից քեզ տրված կանչվածությանը։ Եվ աղոթում եմ նաև, որ մեկանաս այն խնդրի հետ, որի լուծման համար Աստված քեզ շնորհներ ու տաղանդներ է պարգևել։ Աղոթում եմ, որ քաջ լինես և իմաստությամբ ու խոնարհությամբ քայլ առ քայլ, Աստծու կամքին համահունչ մոտենաս քո տեսիլքի ձևավորմանն ու տեսնես դրա իրականացման պտուղները։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես