• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 նմբ 2023 թ.

Երանի՜ նրանց, որ քաղցած են և ծարավ արդարության

Հրապարակման ամսաթիվ 28 նմբ 2023 թ.

Մենք շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից չորրորդին․

 

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան» (Մատթեոս 5․6):

 

Սիրելի՛ Ընկեր, արդարությունը Տեր Հիսուսի խորհուրդը չէր Իր աշակերտներին։ Ո՛չ էլ Նրա խրատն ու հորդորն էր։ Արդարության կյանքով ապրելը Տեր Աստծու պահանջն է յուրաքանչյուր քրիստոնյայից։ 

 

«Ասում եմ ձեզ. եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիներինը, Երկնքի Արքայություն չեք մտնի» (Մատթեոս 5.20):

 

Ինչպե՞ս է մեր մարմինն ազդակներ ուղարկում, երբ մենք սննդի կամ ջրի պակաս ենք զգում։ Դա կարող է ամենօրյա ու ամենժամյա զգացողություն լինել։ Ծարավի ու սովի զգացումը կարող է մեզ տառապանք պատճառել և մղել սնունդ ու ջուր հայթայթելու։ 

 

Ճիշտ այդպես պետք է լինի Քրիստոսի յուրաքանչյուր ճշմարիտ հետևորդի ու աշակերտի պարագայում։ Արդարության պակասը մեզ պիտի անհանգստություն ու տառապանք պատճառի։ Արդարության պակասը մեզ պիտի մղի ապաշխարության, տվյալ իրավիճակի հետ չհարմարվելուն և մեր մեջ ուժգնորեն բորբոքված արդարության քաղցն ու ծարավը հագեցնելու համար ուղիներ փնտրելուն։ 

 

Այս աշխարհի մարդիկ անտեղյակ են ճշմարիտ հոգևոր սնունդին և կյանք պարգևող ջրին։ Նրանք չեն հավատում Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին և թունավորված են մոլորեցնող հոգևոր սնունդով և ստություններով։ Թունավորված մարդը, հիմնականում, ախորժակ չի ունենում և մերժում է անգամ օգտակար կերակուրները։ Իսկ առողջ մարդիկ, սովորաբար, լավ ախորժակ են ունենում։ 

 

«Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան»։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքն արդարության հանդեպ։ Արդյոք դու զգո՞ւմ ես, երբ քո կամ քո շրջապատի մարդկանց կյանքում այն պակասում է։ Արդյոք դու քաղցած ու ծարա՞վ ես արդարության։ Արդյոք գիտե՞ս, որ իրական արդարությունը բաղկացած է Աստծու կամքը ճանաչելու և այդ կամքին հնազանդվելու փափագ ունենալու ընթացքից։ Արդյոք գիտե՞ս, որ Տեր Հիսուսի արյան մաքրագործող զորությունը գործում է միայն արդարության կյանքի հանդեպ մեծագույն փափագ ունեցողների կյանքում․․․

 

Աղոթում եմ այսօր քեզ համար, որպեսզի քո սրտում առանձնահատուկ քաղց ու ծարավ զգաս Տեր Հիսուսի պարգևած արդարության կյանքով ապրելու հանդեպ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ ու Նրան հնազանդվելով՝ դառնաս Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ ու կարգապահ աշակերտը, որն իր ապրած կյանքով ամեն օր ուրախացնում է Տեր Աստծու սիրտը։ 

 

Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի նրանց, որ քաղցած են և ծարավ արդարության» անվանումը կրող այս կարճ ուսուցումը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես