• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 նմբ 2021 թ.

«ԵՍ ԵՄ»-ը քեզ հե՛տ է

Հրապարակման ամսաթիվ 26 նմբ 2021 թ.

Սիրելի Ընկեր, այսօր շարունակում ենք մեր նոր շարքը, որը կրում է Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը վերնագիրը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (‭‭Եսայիա‬ ‭41․10‬)։

Երբևէ նայե՞լ ես երկնքին և ասել. «Տե՜ր, ինչո՞ւ չօգնեցիր, երբ…» 

․․․այս հիվանդությունը եկավ իմ կյանք,

․․․բոլորը ինձնից երես թեքեցին ու մնացի մենակ,

․․․խնդիրներ առաջացան իմ ընտանիքում,

․․․ֆինանսական իրավիճակը ծայրահեղ ծանր էր,

և այլ նմանատիպ իրավիճակներում։

Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ Աստված չի վախենում Իրեն ուղղված մեր անկեղծ հարցերից։ Այդ մենք պետք է պատրաստ լինենք ընդունելու Նրա պատասխանները։ Նաև հավատում եմ, որ Աստծո Խոսքի մեջ մենք կարող ենք գտնել մեր բոլոր հարցերի պատասխանները կամ գոնե սկզբունքները, որոնք օգնում են մեզ հասկանալու մեր իրավիճակը և ելք գտնելու կյանքի անգամ ամենաանհույս փակուղիներից։

Ես բացարձակապես համոզված եմ և անձնական փորձս բազմիցս հաստատել է, որ կյանքիս ամենացավոտ ժամանակներում Աստված իմ կողքին է եղել ու ինձ չի լքել։ 

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, Տերը Աստված քեզ հետ է և Նա երբե՛ք քեզ չի լքի, եթե դու Քրիստոսի աշակերտն ես և որոշել ես այս կյանքն ապրել Աստծո կամքը ճանաչելով և Նրա կամքին հնազանդվելով (տե՛ս ‭‭Հռոմեացիս‬ ‭8․31-34 հատվածը‬)։

Թող այսօր Աստծո Խոսքը զորացնի քեզ, մխիթարի և հաստատի քո հանդեպ Նրա անսահման ու չփոփոխվող սիրո մեջ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես