• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 օգս 2022 թ.

Ե՛կ և խմիր

Հրապարակման ամսաթիվ 24 օգս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր հրավիրում եմ քեզ, որ օրդ սկսես ամենահամեղ և ամենաօգտակար Աղբյուրից հագենալով․․․

 

«Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան» (Սաղմոս 16.11

 

Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական ուրախության աղբյուրը… Ուրախություն՝ այնքա՜ն առատ, որ գրեթե անհնար է թաքցնել ու զսպել այնպես, որ մարդիկ չնկատեն այն: Խանդավառություն, որ լցնում է քո սիրտը և ստիպում, որ հոգիդ ցնծությունից պար գա: Այս ուրախությունը սրբում է քո բոլոր արցունքները, ստիպում է քեզ երգել ցնծության մեջ և դեմքիդ մի շողշողացող ժպիտ է բերում, որը լուսավորում է քո շրջապատի մարդկանց կյանքի խավարը:

 

Աստված է ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրը՝ իրական խաղաղության աղբյուրը… Խաղաղություն, որը չես կարող ստանալ ուրիշ ոչ մեկից: Դա աստվածային խաղաղություն է՝ երկնային և կատարյալ: Աշխարհի դժվարություններն ու արհավիրքներն անկարող են մարդուց գողանալու այն խաղաղությունը, որ Աստված է նրան շնորհում։ 

 

Աստված է կյանքի աղբյուրը… Քո  գոյությունը բխում է Նրա էությունից: Նա Իր շունչն է փչել քո ռունգերից ներս և քեզ Իր կյանքով լցրել։ Նրա ներկայությունը քեզ շրջապատում է ամեն օր, ամեն վայրկյան ու ամեն ակնթարթ:

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անսպառ ու վարար մի գետի նման Աստված քո կյանքի բոլոր կարիքների ամենահամեղ և ամենաօգտակար աղբյուրն է։ Նա ցանկանում է Իրենով լցնել քեզ։

 

Ուզո՞ւմ ես զգալ Նրա ուրախության ցնծությունը, Նրա անըմբռնելի խաղաղությունը և Նրա առատ կյանքի հեղումը քո ներսում։ Եթե այո, ապա հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր, ես ընդունում եմ Քո ուրախությունը, Քո խաղաղությունը և Քո առատ կյանքը հենց հիմա: Ես Քո զավակն եմ և որոշել եմ այս կյանքն ապրել՝ Քո կամքը ճանաչելով և Քո կամքին հնազանդվելով։ Ես ամեն ջանք անելու եմ, որպեսզի իմ որոշումներով, իմ գործերով, իմ խրագրերով ու երազանքներով Քո բարեհաճությանն արժանանամ և արտոնություն ու առանձնաշնորհում ունենամ Քո կյանքի գետից հագենալու համար։ Թող այսօր Քո սիրո գետը լցվի իմ մեջ, և հոգիս թարմանա ու ծարավս հագենա: Դու իմ ուրախության լիությունն ես, և ես սիրում եմ Քեզ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես