• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 հնվ 2024 թ.

Ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը

Հրապարակման ամսաթիվ 2 հնվ 2024 թ.

Սիրելի՛ Ընկեր, այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ սուրբծննդյան ևս մեկ երգով, որը մեզ կոչ է անում մեծարելու Աստծուն։ Տեր Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակները մեզ փոխանցեցին Աստծուն ուղղված երկրպագության վեհ ու վսեմ մի օրինակ․

«Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք. 

«Նորածին Արքային փառք»: 

Մեզ բերաւ խաղաղութիւն, 

Եւ Աստուծոյ հետ հաշտութիւն: 

      Ով ազգեր, դուք ցնծագին 

      Միացէք զուարթնոց խումբին, 

      Հռչակեցէք երգն վսեմ. 

      «Ծնաւ Քրիստոս ի Բեթլէհէմ»: 

      Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք. 

      «Նորածին Արքային փառք»:

 

Փառաբանության մեջ մի աննկարագրելի զորություն կա։ Այն իրական է դառնում մեր կյանքում, երբ մենք մեծարում ենք Տեր Հիսուսի անունը և թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին գործի մեր կյանքերում: Սուրբծննդյան այս օրերին ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը: Օրվա ցանկացած պահի դու կարող ես միացնել Բայբլ ռադիոն (www.BibleRadio.am), լսել Տիրոջը փառաբանող որևէ հոգևոր երգ, սրտանց միանալ այդ երգին քո երգեցողությամբ՝ հավատալով, որ Աստված ներկա է և ընդունում է քո սրտից բխած երկրպագությունը, և թարմացնել ուժերդ Տիրոջ ներկայության քաղցրությամբ... Երգելով Նրան ուղղված գովաբանական երգեր՝ ինքդ քեզ կհիշեցնես, թե որքա՜ն հավատարիմ է Նա և որքա՜ն է փոխակերպել կյանքդ, երբ թույլ ես տվել, որ գա ու տիրի քո կյանքում Իր Խոսքի և Իր կամքի գերիշխանության շնորհիվ։

 

Հրեշտակները երգում են Տիրոջ փառքը: Մեզ համար մեծ արտոնություն ու պատիվ է նրանց փառաբանությանը միանալը. «Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.13-14

 

Սակայն մենք մի արտոնություն ունենք, որը շատ ավելին է, քան հրեշտակներինը... Մենք Աստծո զավակներ ենք և, եթե սրտանց նվիրվել ենք Տիրոջ կամքն այս երկրի վրա կատարելուն, ապա Նա մեր մեջ է բնակվում: Նրա Սուրբ Հոգին մեր մեջ է, և Նրա ներկայության քաղցրությունը փոխակերպում է մեր ներաշխարհը։ 

 

Աստված էլ Իր հերթին շատ թանկ է գնահատում մե՛ր ներկայությունը։ Նա ուրախանում է Իրեն ուղղված մեր սրտանց ու անկեղծ գոհությամբ ու մեծարանքով, քանի որ նախ՝ մենք ենք Նրա համար շատ թանկ անձնավորություններ, և հետո՝ Նրան դուր է գալիս լինել մեզ հետ մտերիմ և առողջ հարաբերության մեջ։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս պահին, երբ մեր օրերը լցված են տոնական ճաշատեսակերով, նվերներով և տոնական այլ պարագաներով, ես ուզում եմ քեզ քաջալերել, որ սկսես և ավարտես քո օրը մեր սքանչելի Աստծուն ուղղված փառաբանությամբ, մեծարանքով, երկրպագությամբ և Նրա մասին խորհրդածություններով։

 

Սա Նրա հրավերն է... և մեր արտոնությունը:

Հ․գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լսեցէք կ՛երգեն հրեշտակք» անվանումով այս հրաշալի երգի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝https://youtu.be/koOWSyD4FCs

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես