• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 ապր 2021 թ.

Դու ունե՛ս իրավունք և իշխանություն:

Հրապարակման ամսաթիվ 17 ապր 2021 թ.

Մի զորավոր խոսք կա Աստվածաշնչում, որում ասվում է, որ Տեր Հիսուսը որպես Լույս եկավ աշխարհ, սակայն աշխարհը չընդունեց Նրան։ Սրանից անմիջապես հետո, Աստծո Խոսքը հետևյալն է հայտարարում. «Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» ‭‭(Հովհաննես‬ ‭1․12‬

Այս խոսքը ծայրահեղ կարևորություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ 

«Նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու…» խոսքերը տակնուվրա են անում իմ ներաշխարհը, քանի որ դրանք մեզ փոխանցում են այն ճշմարտությունը, որ ամեն բանից առավել Աստված ցանկանում է քեզ դարձնել Իր զավակը։ Աստված ուզում է գորովալից սիրով փայփայել քեզ և փափագում է հայրական խնամքով հոգ տանել քեզ համար։ Այո՛, հենց քե՛զ համար, սիրելի Ընկեր: Եվ Նա տալիս է քեզ Իր զավակը դառնալու իրավունքը։ 

Ես չգիտեմ, թե դու ի՞նչ ես երազում դառնալ կամ ինչը կուզեիր, որ փոխվեր քո կյանքում, բայց Աստծո զավակը դառնալու իրավունքը հաստա՛տ նաև քեզ համար է։ 

Այս խոսքում, «իշխանություն» բառը հունարեն «exousia» բառն է, որը նշանակում է իրավունք, կշիռ, ազդեցություն, արտոնություն։ Աստծո զավակ՝ Նրա ժառագ դառնալը քո արտոնությունն է, ինչպես հաստատում է Հռոմացիս 8․17 խոսքը.

Ինչպես որպես կտակ փոխանցվում է ժառանգությունը կամ ունեցվածքը, ճիշտ այդպես էլ Աստված արտոնել է քեզ, որ կարողանաս կիրառել այն իշխանությունն ու ազդեցությունը, որն Ինքն է քեզ փոխանցում։ 

Այո՛, Ընկեր, դու Ամենակարող Աստծո զավակը լինելու արտոնություն ունես։ 

Այսօր փորձիր չապրել քո սովորական կյանքով, այլ ապրի՛ր ու գործի՛ր Նրա սիրելի զավակի նման։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես