• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 մյս 2024 թ.

Դու անկասկա՛ծ հաջողվելու ես

Հրապարակման ամսաթիվ 14 մյս 2024 թ.

Երբևէ երազե՞լ ես ուրիշ մեկը լինելու մասին: Կամ գուցե` ավելի համարձակ, ավելի կարգապահ, ավելի կազմակերպված լինելու մասին:

 

Սիրելի՛ Ընկեր, այսօր ևս իմ սրտի մեջ մեծ փափագ ունեմ քեզ հիշեցնելու այն, որ Աստված սիրում է քեզ անվերապահ սիրով և որ Նա սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս։ Ա Հովհաննես 4․16 խոսքում կարդում ենք. «Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ»։

 

Ես և դու ոչինչ չենք կարող անել, որպեսզի ավելի սիրված լինենք Աստծու կողմից։ Նրա սերն անսահման է և կապված չէ մեր՝ ով կամ ինչպիսին լինելու հետ։ Սակայն նույնը չենք կարող ասել Աստծու հանդեպ մեր սիրո առումով։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր սերն Աստծու հանդեպ երևում է մեր ապրելակերպի և գործերի մեջ։ Հենց այստե՛ղ է, որ կարիք կա, որպեսզի մեր միտքը լուսավորվի, ու մենք հասկանանք, որ կարող ենք այնպես անել, որ ավելի շատ սիրենք Աստծուն․․․

 

Նաև շատ կարևոր է, որ հստակ իմանանք, որ թեև Աստված սիրում է մեզ անպայմանական սիրով և հենց այնպիսին, ինչպիսին մենք կանք, սակայն հենց այդ նույն սերը մղում է Նրան` մեզ փոխակերպելուն։ Աստծու օգնությամբ դու կարող ես դառնալ այնպիսին, ինչպիսին Նա՛ է ուզում քեզ տեսնել։ Դու կարող ես հաղթահարել քո կյանքի դժվարությունները, խնդիրներն ու բնավորության վատ գծերը։ Նրա շնորհն ի զորու է քեզ փոխակերպելու, որպեսզի լինես Տեր Աստծո սկզբունքներին ու արժեհամակարգին հավատարիմ կյանքով ապրող հասուն, կայացած և ծաղկող ու պտղաբերող մեկը:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դա քեզ անհավանական կամ անհասանելի է թվում այսօր, ապա ուղղակի վստահի՛ր Աստվածաշնչին, որը հաստատում է, որ դու հաջողության կհասնես, եթե քո կյանքում ընտրես քեզ սիրող Աստծուն վստահելու և հավատքի ուղին։ Հենց այս մասին են Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» (Մարկոս 9.23):

 

Այսպիսով, քաջալերում եմ քեզ փնտրել Աստծո ներկայությունը և գործի դնել հավատքդ.

 

  • Վստահի՛ր Աստծուն քո երազանքներն ու փափագները՝ որպես աղոթքի խնդրանքներ։ Զրուցի՛ր Նրա հետ այն մասին, թե ինչպիսին կուզեիր դառնալ Նրա օգնությամբ:

  • Հավատա՛ քո ամբողջ սրտով, որ Տերը պատրաստվում է փոխակերպել քեզ և ի զորու է անել դա, եթե քո կամքը հնազանդեցնես Նրա Խոսքին։ 

  • Խոստովանի՛ր, որ այսօրվանից ամեն բան անելու ես և ջանք ես գործադրելու, որպեսզի երբե՛ք չհեռանաս «նորը» դառնալու ճանապարհից:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես