• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 հնս 2021 թ.

Բախվել ես քարքարոտ ճանապարհի՞

Հրապարակման ամսաթիվ 25 հնս 2021 թ.

Քրիստոնյայի կյանքը հաճախ համեմատում են մի ճանապարհի հետ, որով մենք անցնում ենք այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական նպատակակետին՝ Երկինք: Այդ ճանապարհը, որով անցնում ենք, երբեմն բոլոր այլ ճանապարհներից ամենաքաղցրն ու ամենահաճելին է մեզ համար։ Բայց լինում են իրավիճակներ, երբ մեր գլխավերևում սև ու մութ ամպեր են հավաքվում և ճանապարհը դառնում է վտանգավոր ու դժվարին։ 

Սիրելի Ընկեր, ահա այն խոստումը, որ Աստված այսօր տալիս է քեզ. «Եվ Նրան, որ կարող է անարատ պահել ձեզ․․․» (Հուդա 1:24):

Այո՛, Տեր Հիսուսը կարող է քեզ պահել այն ճանապարհի վրա սայթաքելուց, որը երբեմն դառնում է քարքարոտ և վտանգավոր։ Արդյո՞ք նման ընթացքով է անցնում նաև քո քրիստոնեական ուղին։ Բախվել ես դժվարությունների՞։ Անելանելի իրավիճակո՞ւմ ես։ Քո հանդեպ որոշ մարդկանց թշնամանքը խանգարում է հանգիստ ու խաղաղ քրիստոնեական ընթացքի մեջ և մղում է սայթաքելո՞ւ։ Ուսերիդ բեռնե՞րն են ծանրացել։ 

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, միշտ հիշի՛ր, որ Տեր Հիսուսը՝ քո Փրկիչը, քայլում է քո կողքով և ամուր բռնել է ձեռքիցդ, որ չսայթաքես։ Նա արդարության Արեգակն է՝ Լույսը, որ զորացնում և պաշտպանում է քեզ։ Դու շուտով կտեսնես, թե ինչպես է Արեգակը կրկին փայլում ու լուսավորում ճանապարհդ։ Քաջացի՛ր և զորացիր։ Մնա ամուր և սպասիր Տիրոջ օգնությանը։ 

Կուզե՞ս միասին շնորհակալություն հայտնենք Տեր Հիսուսին:

«Տե՛ր, ինչպե՞ս շնորհակալություն հայտնեմ Քեզ Քո արած բոլոր բարիքների և օգնությունների համար։ Խոսքերս տկար են և անկարող փոխանցելու այն ամենն, ինչ ունեմ իմ սրտում Քո հանդեպ։ Շնորհակալ եմ, որ ամեն օր ամուր բռնում ես ձեռքս և պահում ես ինձ սայթաքելուց: Շնորհակալ եմ Քո Հոգու համար, Ով ուղղորդում է, ուսուցանում և օգնում է ինձ ամեն օր իմ գործերով ավելի ու ավելի նմանվել Քեզ։ Թող օրհնյալ լինի Քո սուրբ ու պատվական անունը, իմ Տե՛ր, իմ Հիսո՛ւս, իմ Փրկի՛չ: Աղոթում եմ Քո սքանչելի անունով։ Ամեն»:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես