Արդյոք դու հաջողվա՞ծ ես քո բնագավառում
Սիրելի՛ Ընկեր, լսե՞լ ես արդյոք այս արտահայտությունը. «Քրիստոսի ներկայությունը օրհնություն է բերում»:
Հիսուսի աշակերտները համոզվել են ասված խոսքի ճշմարտացիության մեջ դեռևս շատ դարեր առաջ: Մի ամբողջ գիշեր ձկնորսությամբ ապարդյուն զբաղվելուց հետո, Տեր Հիսուսը խնդրում է նրանց գնալ ծովի խորքը ու կրկին փորձել: Եվ այդ ժամանակ նրանք այնքան մեծ քանակությամբ ձուկ են որսում, որ ուռկանը գրեթե պատռվում է (տե՛ս Ղուկաս 5.6 խոսքը):
Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսի ներկայությունն էր այս արտասովոր օրհնության պատճառը: Իրականում, մինչև Նրա գալը, աշակերտները «ողջ գիշեր քրտնաջան աշխատել էին» (տե՛ս Ղուկաս 5.5 խոսքը):
Նախքան Տեր Հիսուսի ներկայությունը, նրանք ներդրել էին իրենց ողջ փորձն ու ներուժը: Նրանք ոչ միայն իրենց գործի գիտակ էին, այլև ունեին անհրաժեշտ ամեն ինչ ֆիզիկական առումով: Այդ դեպքում ի՞նչն էր պակասում նրանց:
Նրանք մի շատ էական բանի կարիք ունեին՝ Տեր Հիսուսի ներկայության, որը պտղաբեր է դարձնում մարդկանց ջանքը (տե՛ս Ղուկաս 5.4 խոսքը):
Երբե՛ք չհամաձայնես ընթանալ առաջ առանց Տեր Հիսուսի։ Այդ անելով՝ դու բախվում ես անօգուտ ու անպտուղ աշխատանք ունենալու և հոգնածությունից ու ջանքերիդ անիմաստ վատնումից ուժասպառ լինելու վտանգներին։ Հովհաննես 15․5 խոսքը մեզ փոխանցում է այն անբեկանելի ճշմարտությունը. որ առանց Տեր Հիսուսի մենք ոչինչ չենք կարող անել:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի հետ դու կարող ես ամեն ինչ: Նրա հետ և Նրան խոսքերին հնազանդ կերպով ձկնորսության գնա ցանկացած ծովի ամենախորքերը և կունենաս կյանքիդ ամենամեծ օրհնությունները: Սա է այսօրվա իմ աղոթքը քեզ համար, և հենց այս հրաշքն եմ խնդրում Տիրոջից, որ այն կատարվի հենց քեզ հետ այսօր։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
