May-11

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք դու հաջողվա՞ծ ես քո բնագավառում

Արդյոք դու հաջողվա՞ծ ես քո բնագավառում

Սիրելի՛ բարեկամ, լսե՞լ ես արդյոք այս արտահայտությունը. «Քրիստոսի ներկայությունը օրհնություն է բերում»:

Հիսուսի աշակերտները համոզվել են ասված խոսքի ճշմարտացիության մեջ դեռևս շատ դարեր առաջ: Մի ամբողջ գիշեր ձկնորսությամբ ապարդյուն զբաղվելուց հետո, Տեր Հիսուսը խնդրում է նրանց գնալ ծովի խորքը ու կրկին փորձել: Եվ այդ ժամանակ նրանք այնքան մեծ քանակությամբ ձուկ են որսում, որ ուռկանը գրեթե պատռվում է (տե՛ս Ղուկաս 5.6 խոսքը):

Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսի ներկայությունն էր այս արտասովոր օրհնության պատճառը: Իրականում, մինչև Նրա գալը, աշակերտները «ողջ գիշեր քրտնաջան աշխատել էին» (տե՛ս Ղուկաս 5.5 խոսքը):

Նախքան Տեր Հիսուսի ներկայությունը, նրանք ներդրել էին իրենց ողջ փորձն ու ներուժը: Նրանք ոչ միայն իրենց գործի գիտակ էին, այլև ունեին անհրաժեշտ ամեն ինչ ֆիզիկական առումով: Այդ դեպքում ի՞նչն էր պակասում նրանց:

Նրանք մի շատ էական բանի կարիք ունեին՝ Տեր Հիսուսի ներկայության, որը պտղաբեր է դարձնում մարդկանց ջանքը (տե՛ս Ղուկաս 5.4 խոսքը):

Երբե՛ք չհամաձայնես ընթանալ առաջ առանց Տեր Հիսուսի։ Այդ անելով՝ դու բախվում ես անօգուտ ու անպտուղ աշխատանք ունենալու և հոգնածությունից ու ջանքերիդ անիմաստ վատնումից ուժասպառ լինելու վտանգներին։ Հովհաննես 15․5 խոսքը մեզ փոխանցում է այն անբեկանելի ճշմարտությունը. որ առանց Տեր Հիսուսի մենք ոչինչ չենք կարող անել:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի հետ դու կարող ես ամեն ինչ: Նրա հետ և Նրան խոսքերին հնազանդ կերպով ձկնորսության գնա ցանկացած ծովի ամենախորքերը և կունենաս կյանքիդ ամենամեծ օրհնությունները: Սա է այսօրվա իմ աղոթքը քեզ համար, և հենց այս հրաշքն եմ խնդրում Տիրոջից, որ այն կատարվի հենց քեզ հետ այսօր։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: